ՀՀ զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների զինված ուժերի ԳՇ պետերի հանդիպմանը

Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի և Տաջիկստանի զինված ուժերի ներկայացուցիչները Մոսկվայում մասնակցում են շտաբերի պետերի կոմիտեի նիստին։

Այս մասին հայտնում են ՌԴ Պաշտպանության նախարարությունից՝ նշելով, որ հանդիպման ընթացքում ՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է, որ նախորդ նիստից հետո կոմիտեի կազմում փոփոխություններ են տեղի ունեցել։ Մասնավորապես, Սուլթան Կամալետդինովը նշանակվել է պաշտպանության նախարարի առաջին տեղակալ՝ Ղազախստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, իսկ Ռուսլան Մուկամբետովը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ՝ Ղրղզստանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ։

Գերասիմովը ներկայացրել է հանդիպման մնացած մասնակիցներին՝ ողջունելով նրանց:

Հայաստանի զինված ուժերի ներկայացուցիչը Արտակ Տոնոյանն է:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031