Իրանը խոստացել է շուտով հարվածներ հասցնել Իսրայելին՝ Դամասկոսում հյուպատոսության վրա հարձակման համար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) Իսրայելին զգուշացրել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման համար մոտալուտ «մահացու հարվածների» մասին։ «Արմենպրես»-ն այս պահին տեղեկանում է Jerusalem Post պարբերականից:

«Իսրայելի դեմ շուտով ավելի շատ մահացու հարվածներ կիրականացվեն: Դիմադրության ճակատը կկատարի իր պարտքը», — ԻՀՊԿ-ի հայտարարությունից մեջբերում է պարբերականը:

Ապրիլի 1-ին Իրանը հաղորդել է, որ Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի օդուժի հարձակման ժամանակ զոհվել է յոթ ռազմական խորհրդական, այդ թվում՝ գեներալներ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին և հինգ սպաներ: Բացի այդ, ըստ տարբեր ԶԼՄ-ների, զոհվել են 6 սիրիացիներ։

Իրանի իշխանությունները խոստացել են պատասխան միջոցներ ձեռնարկել։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031