Ինչը մեր տարածքում է, մերն է, ինչը մերը չէ՝ վերադարձվելու է Ադրբեջանին, նույն կերպ էլ Ադրբեջանը պետք է ազատի այն տարածքները, որոնք օկուպացրել է. Խաչատրյան

«Հայաստանը միանշանակ գնալու է այդ ուղով խաղաղության՝ պարտադրելու ենք խաղաղություն: Ադրբեջանին պետք է ստիպել, որպեսզի վերադառնա կառուցողական դաշտ և հաշվի նստի նրա հետ, որ ՀՀ-ն ինքիշխան սուվերեն երկիր է, ժողովրդավար երկիր է, հաշվի նստի իր դաշնակիցների հետ միասին և հարգի մեր սուվերենությունը»:

Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը:

Անդրադառնալով Տավուշի մարզից պահանջվող 4 գյուղերին Խաչատրյանը նկատեց, որ հիմա սահմանազատման ու սահմանագծման գործընթացը որ գնում է, դա նոր գործընթաց չէ. «Սա մեր եղած սահմանների վերաարձանագրումն ու վերահաստատումն է, այդ սահմանները կան, որևէ նոր սահմաններ չեն լինելու դրանց վերահաստատման պրոցեսն է: Ինչը մեր տարածքում է, դրանք մերն է, այն ինչը մերը չէ՝ վերադարձվելու է Ադրբեջանին, նույն կերպ էլ Ադրբեջանը պետք է ազատի այն տարածքները, որոնք օկուպացրել է»:

Հարցին, թե Արևմուտքից այս առումով աջակցություն սպասում եք, Խաչատրյանն արձագանքեց, որ Ադրբեջանն այդ երկիրը չէ, որ կարող է արհամարել միջազգային իրավունքի նորմերը, Ադրբեջանին դեռ սպասվում են պրոցեսներ քրեական դատարանում:

«Այն պետությունները, որոնք սկսում են կոպտորեն խախտել են միջազգային իրավունքի նորմերը, մարդկության դեմ հանցագործություններ են կատարում, շատ քչերին է հաջողվում, այդ միջազգային մեխանիզմների պատժողական մեխանիզմից դուրս պրծնել ու հաստատ Ադրբեջանը կհայտնվի այդտեղ եթե շարունակի այս ռազմատենչ մոտեցումը»,- ասաց նա:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30