Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա. ֆրանսիացի պատգամավոր

Հայաստանը չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա։ 
Այս մասին X-ի իր էջում գրառում է արել Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Անն Լորանս Պետելը։

«Հայաստանը ագրեսոր չէ և չի ծրագրում հարձակվել Ադրբեջանի վրա»,- ընդգծել է նա։
Պետելը ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բարելին կոչ է արել ազդեցիկ հայտարարություն անել և դրանով հաստատել պաշտոնական Երևանի կողմից ագրեսիվ ծրագրերի բացակայությունը:
Ֆրանսիացի պատգամավորը տարածել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գրառումը, որն իր հերթին ԵՄ դիտորդական առաքելության գրառումն է հրապարակել իր էջում։

Հիշեցնենք, որ Վերջին օրերին Ադրբեջանի ՊՆ-ն պարբերաբար հայտարարում է, որ հայ-ադրբեջանական սահմանի տարբեր ուղղություններում նկատվում են ՀՀ ԶՈւ կենդանի ուժի և զինտեխնիկայի կուտակումներ: Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը հերքում է այդ պնդումները։ Մինչդեռ այսօր ՀՀ ՊՆ-ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

ԵՄ դիտորդական առաքելությունը պաշտոնապես հայտարարել է, որ սահմանային իրադրության դիտարկման ընթացքում ոչ մի արտառոց տեղաշարժ չի նկատվել:

Հավելենք, որ Պետդեպը ևս արձագանքել է Ադրբեջանի պնդումներին և զգուշացրել, որ Բաքուն մեղմացնի հռետորաբանությունը։

Լրահոս

Օրացույց

Նոյեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930