Պուտինը կարգադրել է փոխել միգրացիոն քաղաքականության մոտեցումը

Վլադիմիր Պուտինը հանձնարարել է վերանայել միգրացիայի կարգավորման ոլորտում առաջնահերթությունների ցանկը։ Ըստ նրա՝ մոտեցումը պետք է փոխվի, պետք է ապահովվի պետության ու հասարակության անվտանգությունը:

Այս մասին նա հայտարարել է Ներքին գործերի նախարարության կոլեգիայի նիստում:

Ըստ ՌԴ նախագահի, Ռուսաստան պետք է գնան միայն նրանք, ովքեր հարգում են երկիրը։

«Սկզբունքն այն է, որ Ռուսաստանում ապրելու և աշխատելու կարող են գալ միայն նրանք, ովքեր հարգում են մեր ավանդույթները, լեզուն, մշակույթը և պատմությունը: Այս սկզբունքը պետք է որոշիչ լինի։ Մենք պետք է արմատապես և խորապես թարմացնենք մեր մոտեցումները միգրացիոն քաղաքականության վերաբերյալ: Ես խնդրում եմ ներքին գործերի նախարարությանը, այլ իրավապահ մարմիններին և հատուկ ծառայություններին, կառավարության և նախագահի աշխատակազմի հետ միասին աշխատել այս ուղղությամբ, վեր հանել խնդիրները: Մենք պետք է ունենանք առաջնահերթությունների ցանկ:

Երբ այս կամ այն գործի հանգամանքներն ես ուսումնասիրում, պարզվում է, որ մարդը Ռուսաստանում է հայտնվել՝ առանց լուրջ խնդիրների, անցել է բոլոր ընթացակարգերը, աշխատանքի արտոնագիր է ստացել՝ շատ դեպքերում անցյալում կատարած լինելով իրավախախտումներ: Հետո նա դիմում է քաղաքացիություն ստանալու համար՝ անգամ չտիրապետելով ռուսերենին։

Անհրաժեշտ է կենսաչափական տվյալների ժամանակակից՝ թվային, էլեկտրոնային բազաներ կազմել։ Եղածներն, ըստ ամենայնի, թերի են, հնարավորություն չեն տալիս ամբողջ ծավալով կանխարգելել ռիսկերը և անօրինական միգրացիայի դեպքերը»,- ասել է նախագահը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30