Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն պատերազմել չի ցանկանում: Տեղեկությունը փոխանցում է Ռիա Նովոստին։

«Ոչ մեկին մի հավատացեք, թե մենք ուզում ենք պատերազմել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին անկեղծ եմ ասում։ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»․ սա ես չեմ հորինել, բայց սա շատ ճիշտ է ասված»,- ասել է Լուկաշենկոն։

Նրա խոսքով՝ երկրում ընթանում են համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ նախապատրաստությունները, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի սպառազինություններ և տեխնիկա:

«Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը մեզ ոռնում և քննադատում է, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում։ Եթե այնտեղ մեզ սկսեն գովել, դժբախտություն է», — ասել է Բելառուսի ղեկավարը։

Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը ոչ մեկին ոչնչով չի սպառնում։ «Մեզ պետք չէ որևէ մեկին սպառնալ։ Մենք օտար հող չենք ուզում։ Տա Աստված, մեր հողը մշակենք», — ասել է նա ։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30