Այդ վախկոտ հանցագործությունն անպատասխան չի մնա․ Իրանի նախագահ

Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը անպատասխան չի մնա։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության Նախագահ Էբրահիմ Ռայիսին, նրա խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Իսրայելը պետք է գիտակցի, որ նման անմարդկային գործողություններով երբեք չի հասնի իր չարագուշակ նպատակներին, և օր օրի նրանք ականատես են լինում դիմադրության ճակատի ամրապնդմանը, ազատ ազգերի զզվանքին և ատելությանը իրենց ապօրինի բնույթի նկատմամբ, և այդ վախկոտ հանցագործությունն անպատասխան չի մնա»,- ասել է նա:

Երկուշաբթի երեկոյան Սիրիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է Դամասկոսում Իրանի գլխավոր հյուպատոսության ուղղությամբ իսրայելական օդուժի ավիահարվածի մասին: Շենքում է գտնվել նաև Սիրիայում Իսլամական Հանրապետության դեսպան Հոսեյն Աքբարիի նստավայրը. նա հարձակման հետևանքով չի տուժել: Հրթիռային հարվածն ամբողջությամբ ավերել է հյուպատոսությունը։

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) հայտարարության համաձայն՝ իսրայելական հարձակման հետևանքով զոհվել է ԻՀՊԿ յոթ սպա, որոնց թվում են երկու բարձրաստիճան գեներալ-խորհրդականներ՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին, Սիրիայում և Լիբանանում ԻՀՊԿ «Քուդս» ուժերի հրամանատարը, ինչպես նաև նրա տեղակալ, բրիգադային գեներալ Մոհամմադ Հադի Հաջի Ռահիմին:

Իրանի ԱԳՆ-ն, ի պատասխան Իսրայելի հարձակման, հայտարարել է, որ «իրեն իրավունք է վերապահում» անձամբ պատասխանել Թել Ավիվի ավիահարվածին Դամասկոսում գլխավոր հյուպատոսության ուղղությամբ, ինչպես նաև որոշել, թե ինչպես «պատժել ագրեսորին»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031