Skip to main content

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Իրանի հյուպատոսության վրա Իսրայելի հարձակման հարցով նիստ կանցկացնի

Ռուսաստանի խնդրանքով այսօր նախատեսված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ կապված Իսրայելի կողմից Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա հարձակման հետ:

Այս մասին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին:

«Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական օդային հարձակումից հետո իրանցիները դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: Իրանցիների նամակին հետևելով՝ մենք խնդրեցինք ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց նիստ անցկացնել»,-գրել է Պոլյանսկին։

Նրա խոսքով, նիստը նշանակել է ապրիլի 2-ին ժամը 15:00-ին (ՀՀ ժամանակով 23:00-ին):

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930