Իրանը կորոշի՝ ինչպես պատժել Իսրայելին Դամասկոսում իր հյուպատոսության վրա հարձակման համար․ Քանանի

Իրանի իշխանություններն իրավունք են վերապահում պատասխանել Դամասկոսում հանրապետության հյուպատոսության վրա Իսրայելի օդային հարվածին և կորոշեն, թե ինչպես «պատժել ագրեսորին»։

Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։

«Իրանը, պահպանելով պատասխան միջոցներ ձեռնարկելու իրավունքը, ինքը կորոշի ագրեսորին արձագանքելու և պատժելու եղանակը»,- ասված է Քանանիի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական «Տելեգրամ» ալիքում:

Իսրայելը հրթիռային հարված էր հասցրել Դամասկոսում գտնվող Իրանի դեսպանատան հարևանությամբ գտնվող առանձնատանը, ինչի հետևանքով վնասվել էր նաև դիվանագիտական ներկայացուցչության շենքը, զոհվել էր Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բարձրաստիճան զինվորական Մոհամմադ Ռեզա Զահեդին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031