ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է իրանական հյուպատոսության վրա Իսրայելի հարձակումը

ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի հարձակումը Սիրիայում իրանական հյուպատոսության վրա: Գերատեսչությունից հայտնել են, որ դիվանագիտական և հյուպատոսական օբյեկտների նկատմամբ ոտնձգություններն անընդունելի են:

«Իսրայելի ագրեսիվ գործողություններն անթույլատրելի են և պետք է դադարեցվեն։ Անհրաժեշտ ենք համարում միջազգային հանրության բոլոր պատասխանատուների հստակ դիրքորոշումը և համապատասխան իրավական գնահատականը այս գործողություններին:

«Կոչ ենք անում Իսրայելի ղեկավարությանը հրաժարվել Սիրիայի և այլ երկրների տարածքում սադրիչ ուժային ակցիաներից», — ասվում է հայտարարության մեջ:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031