ՆԳՆ-ն մեկնաբանել է ոստիկաների կողմից քաղաքացուն ծեծելու լուրերը

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում, ըստ նրա տեղեկությունների, ոստիկանությունը բռնություն է գործադրել քաղաքացու նկատմամբ։

Վերջինս տեսանյութին կից գրել է․

«Ոստիկանության Երևանի վարչության Կենտրոնական բաժնի օպեր-լիազորները Արին Բերդի փողոցի մոտակայքում մարտի 14-ին ծեծելով, վիրավորելով ու նվաստացնելով փորձում են տեղեկություններ կորզել քաղաքացի Վահե Նավոյանից։

Հայաստանի իրավապահները չեն խոսելու ոստիկանական բռնությունների մասին, նման դեպքերի բացահայտումը բացառապես քաղաքացիների վրա է»։

«Հայկական ժամանակ»— ի հետ զրույցում ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հայտնեց․ «Տեսանյութն ուսումնասիրվել է։ ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն»։։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031