Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական կուսակցությունը վստահ հաղթանակ է տարել ՏԻՄ ընտրություններում

Թուրքիայում մարտի 31-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները գրեթե 99 տոկոսով ամփոփվել են, ինչի արդյունքում այդ երկրի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (CHP) խոշորագույն քաղաքներում վստահ հաղթանակ է տարել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նկատմամբ։

Հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։

CHP-ն վստահ հաղթանակ է տարել Անկարայում՝ գործող քաղաքապետ Մանսուր Յավաշի թեկնածությամբ, Ստամբուլում՝ գործող քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի թեկնածությամբ և Իզմիրում’ Ջեմիլ Թուգայի թեկնածությամբ։

Ընդհանուր առմամբ ՏԻՄ ընտրություններում CHP-ն իշխող AKP-ին հաղթել է 2.25 տոկոս ձայների տարբերությամբ։

ՏԻՄ ընտրությունների արդյունքում գրանցած պարտությունը Թուրքիայի իշխող կուսակցության առաջին խոշոր պարտությունն է 2001 թվականից հետո։

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930