Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ

Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մարտի 30-ին, ժամը 13։54-ին ահազանգ է ստացվել, որ Պեմզաշեն գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենայից առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես տեղեկանում ենք Փրկարար ծառայությունից, պարզվել է, որ Պեմզաշեն-Արթիկ ավտոճանապարհի 1-ին կմ-ին բախվել են «VAZ-2121» (վարորդ՝ Ն. Ղ., ծնված 1951 թ.) և «VAZ-2107» (վարորդ՝ Փ. Գ., ծնված 1967 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենանները, փակել գազի բալոնների փականները, սահմանազատել տարածքը և վարորդներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930