Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

Քիչ առաջ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում ընդունեց 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը տալ Հայաստանին: Այս մասին տեղեկացնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«2023-ի ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած անմիտ արարքից հետո Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան լուրջ մտահոգություն էր հայտնել տեղի ունեցածի առիթով, և սա պատճառ էր, որ մենք չստանանք 2024-ի աշխարհի առաջնությունը, ինչը մեծ հարված էր մեր սպորտին: Բայց ամիսներ տևած մեր հետևողական աշխատանքի արդյունքում այդ խնդիրն էլ կարող ենք համարենք լուծված:

Քիչ առաջ ներկայացրի մեր հայտը, որը համարվեց լավագույնը և, անխոս՝ առաջատարը: Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում»,- ասված է Հարությունյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728