Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

«Չեմ կարող չնշել, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար»:

Այս մասին այսօր՝ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին, ես ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ ՀՀ-ում կա մի կառավարություն և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում: Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում պետք է արվեն համապատասխան քայլեր նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի արտաքին ուժերը որոշ շրջանակների ՀՀ անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար չօգտագործեն»,- նշեց վարչապետը:

Կառավարության ղեկավարը նկատեց՝ սա հարց է, որը պետք է նաև պատասխան ստանա. «Ես ուզում եմ հստակ հայտարարել՝ ՀՀ-ում բացի ՀՀ Կառավարությունից որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ: Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ՀՀ ազգային անվտանգության խնդիր է և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, որ մեր մարմինները իրենց աշխատանքում թերացել են: Սա ուղղակի հայտարարույթուն չի, որը պարզապես հնչում է բարձրախոսից, սա հստակ արձանագրում է և այդ արձանագրումը պետք է արտահայտվի իրական կյանքում»:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031