Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս

Օրեր առաջ Երևանում թալանել են Սայաթ-Նովա պողոտայում գործող հայտնի «Զիգզագ» խանութը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարտի 21 ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել Ռոբերտ Կ.-ից, ով հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 05.30-ից 05:40-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը ոտքով կոտրել է Սայաթ-Նովա 20 հասցեում գործող «Զիգզագ» խանութի մուտքի ապակյա դուռը, մտել ներս և այնտեղից հափշտակել տարբեր տեսակի 13 բջջային հեռախոսներ։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։ Արդեն տեղում «Զիգզագ» խանութ-սրահի տնօրենի տեղակալ Արթուր Ջանոյանը ոստիկաններին, ապա ժամանած ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական 2-րդ բաժնի քննիչների հայտնել է, որ գողության հետևանքով պատճառվել է 5 մլն 500 հազար դրամի վնաս։ Դեպքի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ գողություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930