Գուրգեն Արսենյանն ինչպես է արձագանքել մանդատից հրաժարվելու և իր մուտքը ՌԴ արգելվելու մասին հարցին

«ՔՊ» ցուցակով ԱԺ պատգամավոր ընտրված Գուրգեն Արսենյանը չի շտապում հերքել մանդատից հրաժարվելու եւ իր մուտքը ՌԴ արգելվելու մասին տեղեկությունները։ Նշենք, որ այդ մասին գրվել է այսօրվա մամուլում։

«Փաստինֆոն» կապ է հաստատել Արսենյանի հետ։ Նա պատասխանել է, որ որևէ հարցի չի կարող պատասխանել, քանի որ Հայաստանում չէ։ Լսելով հարցը, թե արդյոք տեղյակ եղել է, որ իր մուտքն արգելվել է ՌԴ՝ Գ. Արսենյանն անջատել է հեռախոսը։

Նշենք, որ ԱԺ գործուղումների ցանկում Արսենյանի անունը բացակայում էր։ Մենք նաև փորձեցինք կապ հաստատել ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հետ, որպեսզի ճշտենք, թե նախ արդյոք տեղյակ են, որ Արսենյանը բացակայում է երկրից, ապա նաև, թե ինչով են մեկնաբանում ՌԴ-ի կողմից ՀՀ պատգամավորի մուտքն արգելելու որոշումը։ Արթուր Հովհաննիսյանը հեռախոսազանգերին այս անգամ էլ չպատասխանեց։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031