Հայաստանի հավաքականը պարտվեց Չեխիային ընկերական խաղում

Հայաստանի ազգային հավաքականն ըկերական խաղում 1-2 հաշվով զիջեց Չեխիայի ընտրանուն, հայտնում է Armsport-ը։

14-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Էդգար Սևիկյանը՝ Կամո Հովհաննիսյանի՝ ձախ եզրից կատարած փոխանցումից հետո։

Առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին Կրեջցին հավասարեցրեց հաշիվը՝ գլխով կատարած հարվածով։ Չեխերին հաղթանակ պարգևեց Խորին՝ աչքի ընկնելով 78-րդ րոպեին։

Այսպիսով, մեր ընտրանին պարտվեց նաև 2-րդ ընկերական խաղում։

Ավելի վաղ Հայաստանի հավաքականը տանը 0-1 հաշվով զիջել էր Կոսովոյին։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031