Արևմուտքը Փաշինյանին զգուշացնում է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նոր Նորքի ոստիկանական բաժանմունքի վրա օրերս տեղի ունեցած զինված հարձակման մեջ իշխանական թիմն արտաքին հետք է տեսնում։ Ներքին զրույցներում ՔՊ-ականներն ասում են, որ Արեւմուտքը մեծացնում է ճնշումն իշխանության վրա, որ օր առաջ գնան զիջումների՝ կնքելով խաղաղության պայմանագիրը, որից հետո վերջապես կիրականանա իրենց երազանքը՝ ռուսներին Հայաստանից դուրս մղելու հարցում։

Եվ քանի որ հարձակում գործողները կապ ունեն «Սասնա ծռերի» հետ` նրանց համակիրներից են, իսկ «ծռերն» արեւմտյան հովանավորչություն են վայելում, կարծում են, որ սրանով Արեւմուտքը Փաշինյանին նախազգուշացնում է՝ եթե չգործի, իրեն կփոխարինեն առավել ռադիկալ իշխանությամբ, որը կկատարի իրենց պահանջները»:

Ավելին՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031