Դատարանը «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին երկու ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Արսեն Բաբայանը։
Սաղաթելյանին տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը մեղադրվում են «Իմնեմնիմի 83» հաղորդման 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։
Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի (Խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով) հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։