Կրակոցներ են հնչել Վայոց ձորում. կասկածյալը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում և ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Եղեգնաձորում կրակոցներ են հնչել։

Ոստիկաները պարզել են, որ Վայոց ձորի մարզի բնակիչ 52-ամյա Վարդուշ Ա․-ի հետ Հերմոն բնակավայրի իրենց առանձնատան դիմաց կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ 60-ամյա Ս. Բաբայանը բռունցքով հարվածել է նրա կրծքավանդակին՝ պատճառելով ֆիզիկական ցավ, ապա՝ հայհոյանքներ հնչեցրել և 2 անգամ կրակոց արձակել, որից մեկը՝ անմիջապես ոտքերի տակ, որը Վարդուշ Ա․-ին վնաս չի պատճառել, սակայն վերջինս ոստիկաներին հայտնել է, որ այդ ամենի հետևանքով իր մոտ առաջացել է վախի և տագնապի զգացողություն:

Ս. Բաբայանը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին, որտեղ նա հայտնել է, որ կրակոցը արձակել է իր անվամբ հաշվառված «ԻԺ» մոդելի մարտական ատրճանակից նշված բնակավայրի Սիրանեսի փողոցում շների կռվին վերջ տալու նպատակով:

Ս. Բաբայանը ոստիկաններին է ներկայացրել նշված ատրճանակը։

Ըստ սկզբնաղբյուրի՝ Ս. Բաբայանը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031