Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Ալիևը և Փաշինյանը. ադրբեջանագետ

Վստահորեն ասում եմ, որ Նիկոլ Փաշինյանը ստում է. Ադրբեջանը այս պահին չունի համապատասխան միջազգային կոնսենսուս Հայաստանի դեմ նոր պատերազմական գործողություններ սանձազերծելու համար։ Այս մասին գրել է ադրբեջանագետ Տաթեւիկ Հայրապետյանը.

«Անկասկած, Ադրբեջանը աշխատում է այդ ուղղությամբ, բայց դա կանխելու, ձախողելու և վտանգները չեզոքացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանը գերադասում է սեփական ժողովրդին սպառնալ պատերազմով։

Փաստացի, այսօր Հայաստանին և հայ ժողովրդին պատերազմով սպառնում են երկու հոգի՝ Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը։ Մնացած հետևությունները թողնում եմ ձեզ»։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031