Պուտինը հավաքել է ձայների շուրջ 87 տոկոսը՝ քվեաթերթիկների մեկ երրորդի հաշվարկից հետո

Ռուսաստանում մարտի 15-17-ն անցկացված նախագահական ընտրություններում, ըստ քվեաթերթիկների 30,08 տոկոսի հաշվարկի, հաղթում է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ստանալով ձայների 87,68 %-ը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը՝ վկայակոչելով ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալները։

Երկրորդ տեղում է ՌԴ Կոմունիստական կուսակցության պատգամավոր Նիկոլայ Խարիտոնովը։

Նախագահական ընտրապայքարին մասնակցում են նաև Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լեոնիդ Սլուցկին և «Նոր մարդիկ» կուսակցությունից Պետդումայի փոխխոսնակ Վլադիսլավ Դավանկովը:

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 20:00-ի դրությամբ ընտրատեղամասերում քվեարկել է ընտրողների 73,33 տոկոսը։ Այս տվյալները չեն ներառում էլեկտրոնային քվեարկությամբ ընտրություններին մասնակցած ռուսաստանցիների թիվը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930