Իսրայելը հայտարարել է, որ իր կործանիչները սկսել են խոցել Իրանի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերը

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները այսօր առավոտյան սկսել են խոցել Իրանից Իսրայելի ուղղությամբ արձակված անօդաչու թռչող սարքերը, հաղորդում է Times of Israel-ը։ Ռազմական պաշտոնյան հայտարարել է, որ անօդաչու թռչող սարքերը որսացվում են Իսրայելի սահմաններից դուրս։ Նախապես չորսացվածները, ենթադրվում է, որ կհասնեն Իսրայել մոտ մեկ ժամվա ընթացքում։ Իրաքի անվտանգության բարձրաստիճան աղբյուրը նախկինում Shafaq News-ին հայտնել էր, որ […]
Իսրայելը հարվածել է Իրանի ռազմական և միջուկային օբյեկտներին

Իսրայելը հարվածներ է հասցրել իրանական միջուկային օբյեկտներին և ռազմական օբյեկտներին ամբողջ երկրում։ Իսրայելական հարվածների հետևանքով զոհվել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) հրամանատար գեներալ Հոսեյն Սալամին և Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բաղերին, հայտնում է իրանական IRNA գործակալությունը: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը սկսել է նպատակային ռազմական գործողություն՝ «Իսրայելի գոյատևման […]
Վաղարշապատի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել

Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրության հարցով արտահերթ նիստը չի կայացել: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի ներկայացել նիստին, ինչի հետևանքով քվորում չի ապահովվել: Նիստին ներկա են եղել միայն ընդդիմադիր երկու խմբակցությունները։ Ավելի վաղ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Էջմիածնի նախկին քաղաքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականից հետո համայնքապետի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագիր» […]
ԱԺ–ում հյուրընկալվել է Լատվիայի Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը

ՀՀ ԱԺ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի անդամները հունիսի 12-ին հանդիպել են Լատվիայի Հանրապետության Սաեյմայի Լատվիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Գունարս Կուտրիսի գլխավորած պատվիրակության հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը: Ողջունելով պատվիրակության անդամներին խորհրդարանում՝ Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա բարեկամական խմբի ղեկավար Արսեն Թորոսյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա են ջերմ բարեկամական կապեր: Խոսելով […]
«Մտածում եմ, որ նրա համար միեւնույն է». Թրամփը՝ Ուկրաինայում ռուսական բանակի կորուստներին Պուտինի արձագանքի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտահոգված չէ Ուկրաինայում Ռուսաստանի զինված ուժերի կորուստներով: Pod Force One փոդքասթում Թրամփը, պատասխանելով լրագրող Միրանդա Դիվայնի հարցին այն մասին, թե արդյոք Ռուսաստանի առաջնորդը մտահոգված է այն փաստով, որ ռուսական բանակը «ամեն շաբաթ հինգ հազար մարդ» է կորցնում Ուկրաինայում, ասել է. «Սկսում […]
Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Ռուսաստանի օրվա կապակցությամբ այցելելէ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն։ Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Ռուսաստանի օրվա առթիվ և ի դեմս դեսպանի՝ Ռուսաստանի եղբայրական ժողովրդին մաղթել բարեկեցություն, խաղաղություն և բարգավաճում։
Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանին ավիավթարի կապակցությամբ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Հնդկաստանի վարչապետին ու բարեկամ ժողովրդին՝ ինքնաթիռի ողբերգական ավիավթարի կապակցությամբ: Փաշինյանն այս մասին գրառում է կատարել X–ի իր միկրոբլոգում:«Խորը ցավով տեղեկացա Ահմեդաբադում տեղի ունեցած մարդատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Մեր անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին։ Մեր աղոթքները բոլոր զոհերի, տուժածների և նրանց ընտանիքների […]
Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։ ՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում են, որ Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:
Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի օդանավակայանում ինքնաթիռի կործանման կապակցությամբ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի Ահմեդաբադի օդանավակայանում կործանված ինքնաթիռի կապակցությամբ: «Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում բոլոր նրանց ընտանիքներին, ովքեր տուժել են այս ահավոր ավիավթարից»,- գրել է նախարարը X-ի միկրոբլոգում: Հնդկաստանի Գուջարաթ նահանգում, ինչպես հայտնել ենք, մարդատար ինքնաթիռ է կործանվել, որում եղել է 242 մարդ՝ […]
Հայաստանը կհյուրընկալի աշխարհում գինու ամենահեղինակավոր մրցույթներից մեկը՝ Concours Mondial de Bruxelles — CMB 2026–ը

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանի, ՉԺՀ-ում ՀՀ առևտրական կցորդ Կորյուն Ղազարյանի հետ, մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ինչուան քաղաքում անցկացված «CMB 2025» միջոցառմանը, որի շրջանակում պաշտոնապես հայտարարվել է, որ միջոցառման հաջորդ հյուրընկալող երկիրը կլինի Հայաստանը։ Այս մասին հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Ըստ ձևավորված ավանդույթի՝ միջոցառման ավարտին Հայաստանի […]