Toyota-ն Ֆուձի լեռան ստորոտում կբացի աշխարհի առաջին ռոբոտային քաղաքը

Interesting Engineering-ը հաղորդում է, որ Ճապոնիայում՝ Ֆուձի լեռան ստորոտում, մեկնարկել է ամենահավակնոտ տեխնոլոգիական փորձերից մեկը՝ «Woven City» անվամբ, որը լիովին միացված, ինքնավար մետրոպոլիսի նախատիպ է, որը մշակվել է Toyota Motor Corporation-ի կողմից։ Մեկ տասնամյակից ավելի կոնցեպտուալ մշակումից և հինգ տարվա շինարարությունից հետո, 175 ակր տարածքը նախագծվել է որպես ապագայի շարժունակության, խելացի ենթակառուցվածքների և կայուն կյանքի […]
Թրամփը ցնցված է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև անօդաչու թռչող սարքերի պատերազմից

Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմը անօդաչու թռչող սարքերի պատերազմ է, և անօդաչու թռչող սարքերը հզոր և ժամանակակից զենք են։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Pod Force One ծրագրին տված հարցազրույցում։ Հաղորդավարուհի Միրանդա Դևինի հետ հարցազրույցում Սպիտակ տան ղեկավարը անօդաչու թռչող սարքերն անվանել է «նոր բան» և «նոր տեսակի զենք»։ «Սա ընտրության զենքն […]
Օձուն գյուղում տրակտոր է այրվել

Հունիսի 12-ին` ժամը 00։15-ին, քաղաքացին դիմել է Լոռու մարզային փրկարարական վարչություն առ այն, որ Օձուն գյուղի 21-րդ փողոցի տներից մեկի մոտակայքում այրվում է տրակտոր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Օձունի հենակետից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։30-ին, մարվել՝ 01։00-ին։ Այրվել է տրակտոր:
Հանրապետական սենատորները քննադատել են Թրամփի վարչակազմին՝ Ուկրաինայի հարցում դիրքորոշման համար

ԱՄՆ Կոնգրեսում տեղի են ունեցել լսումներ, որոնց ընթացքում հանրապետական սենատորները քննադատել են պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթին: Պատճառը Դոնալդ Թրամփի վարչակազմի ցանկությունն է՝ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում՝ Ռուսաստանի հետ շփումները ակտիվացնելով: Այս մասին հաղորդել է Politico-ն՝ ընդգծելով, որ Հանրապետական կուսակցության շարքերում «ակնառու գաղափարախոսական պառակտումը» դառնում է ավելի ու ավելի տեսանելի: Սենատոր Միչ Մակքոնելը, որը նախկինում Հեգսեթի նշանակման […]
Հայտնի է Ճամբարակում պայթյունից տուժածների ինքնությունը. վիրավորների մեջ կան նաև անչափահասներ

հայտնի են դարձել հունիսի 11–ին ժամը 08։30-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի Տիգրան Մեծ փողոցի 4-րդ շենքի 1-ին շքամուտքի բնակարաններից մեկում գազի արտահոսքից առաջացած պայթյունի և փլուզման հետևանքով տուժածների ինքնությունը, գրում է Shamshyan.com–ը։ Ըստ այդմ, այդ շենքի բնակիչներ՝ 42-ամյա Գուժ Կարապետյանը, 43-ամյա Հռիփսիմե Ավետիսյանը, 13-ամյա Կարեն Կարապետյանը, 68-ամյա Կարապետ Կարինյանը, 78-ամյա Սվետլանա Մկրտումյանը, 48-ամյա Նաիրա Հարությունյանը, 63-ամյա […]
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել 12-ամյա տղայի մարմին

Հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների թիվ 46 խումբը կլինիկական մահ ախտորոշմամբ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխել տղա երեխայի, հաղորդում է Shamshyan.com–ը։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 12-ամյա Գոռ Ա.-ն է, ով տեղափոխվել է «կլինիկական մահ» ախտորոշմամբ և «Սուրբ Աստվածամայր» […]
Թրամփը պատրաստ է վերսկսել երկխոսությունը Կիմ Չեն Ընի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է բաց մնալ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հաղորդակցվելու համար, հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը, հաղորդում է Bloomberg-ը։ «Նախագահը շարունակում է բաց մնալ Կիմ Չեն Ընի հետ նամակագրության համար, և նա կցանկանար տեսնել առաջընթաց Սինգապուրի գագաթնաժողովում», — ասել է նա՝ պատասխանելով լրատվամիջոցների այն հաղորդագրության վերաբերյալ […]
«Ցավոք, կաթողիկոսի թեկնածու չունեմ». Փաշինյանը՝ իր քայլերում «թուրքական» հետքի մասին

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կեղծավորների ու փարիսեցիների գերությունից ազատելու գործընթացում ոմանք փորձում են թուրքական կամ ադրբեջանական հետք տեսնել։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Հենց սա է փարիսեցիության ամենաուղիղ արտահայտությունը, երբ «ադրբեջանական» կամ «թուրքական» փաստարկ են օգտագործում որպես իրենց աղտեղությունը հայաստանյան հանրությունից քողարկելու միջոց։ Այս մեթոդը […]
Բաքվում ՌԴ դեսպանը հայտնել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի հարաբերություններին

Մոսկվան սատարում է խաղաղությանը Հարավային Կովկասում, պատրաստ է աջակցել Բաքվի եւ Երեւանի հարաբերությունների կարգավորմանը, հայտնել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ «Ռուսաստանի համար շատ կարեւոր է, որպեսզի Հարավային Կովկասում խաղաղություն լինի։ Եվ շնորհիվ Իլհամ Ալիեւի իմաստության ու նրա հարաբերությունների Վլադիմիր Պուտինի հետ այդ խաղաղությունն այժմ վերականգնվել է»,- հայտնել է Եվդոկիմովը BakuTV հեռուստաալիքի հարցազրույցում, տեղեկացրել է […]
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» ՏԿ-ն ուժի մեջ է մտնելու 2026-ի հունվարի 1-ից

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է, որ 2018 թվականին հաստատված Եվրասիական տնտեսական միության «Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» 047 տեխնիկական կանոնակարգի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգվել է. ԵԱՏՄ 2025թ․ փետրվարի 21-ի թիվ 21 որոշման համաձայն՝ այն 2025 թվականի հուլիսի 1-ի փոխարեն ուժի մեջ է մտնելու 2026թ․ հունվարի 1-ից։