Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է

Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է: Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատել են տեղեկությունը՝ նշելով, որ Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագով՝ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:
Բաքվում արտակարգ վայրէջք կատարած օդանավում հայեր կան. ՌՀՄ–ն դիմել է Ռուսաստանի ԱԳՆ–ին

Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը՝ խնդրելով անել ամեն ինչ՝ ապահովելու համար Իրանում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ Բաքվում արտակարգ վայրէջք կատարած ինքնաթիռներում հայտնված հայերի անվտանգությունը, հաղորդում է SAR-ը։ Իրանի, Իրաքի և Իսրայելի օդային տարածքում սահմանված սահմանափակումների պատճառով հունիսի 13-ի առավոտյան Բաքվում վայրէջք է կատարել ավելի քան 10 ինքնաթիռ։ Դրանց […]
ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները

ՀՀ ԱԳՆ–ն դատապարտում է Իրանի վրա հարձակումը և կոչ անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և պահպանել միջազգային իրավունքի նորմերը։ «Իրանի վրա միակողմանի հարձակումը խորը մտահոգություն է առաջացնում։ Հատկապես բանակցությունների հաջորդ փուլի նախաշեմին այն վտանգում է խաղաղ ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային ընդհանուր կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»,–ասված է ԱԳՆ–ի X-ի էջում արված գրառման մեջ:
Ինչ ազդեցություն կունենա Իրան-Իսրայել հակամարտությունը տարածաշրջանի երկրների տնտեսությունների վրա. Պարսյան

Իրան-իսրայելական հակամարտության սրացման նոր փուլը իր բացասական ազդեցությունն է թողնելու տարածաշրջանի և առանձին երկրների տնտեսությունների վրա։ Այս մասին Telegram–ի իր էջում գրել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «1. իրանական և իսրայելական արժույթները կտրուկ կարժեզրկվեն, մարդիկ կնախընտրեն գումարներն ապահով հանել երկրից, Կթանկանան առաջին անհրաժեշտության ապրանքները, մասնավորապես` Իսրայելում արդեն երեք անգամ թանկացել են դրանք, […]
Իսրայելը հայտարարել է, որ Իրանին ուղղված հարվածներում օգտագործվել է ռազմաօդային ուժերի ավելի քան 200 ինքնաթիռ

Այսօր վաղ առավոտյան Իրանի վրա առաջին հարվածների ժամանակ օգտագործվել է Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 200 ինքնաթիռ, մամուլի ասուլիսում հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։ Նա ասել է, որ հարվածների ժամանակ ինքնաթիռները նետել են ավելի քան 330 զինամթերք՝ հարվածելով ավելի քան 100 թիրախի։ Դեֆրինը նաև հաստատել է, որ Իսրայելի հարվածների հետևանքով […]
Ակնհայտ է՝ Իրանի հարվածը լինելու է բազմաշերտ և նորագույն հրթիռների օգտագործմամբ. իրանագետ

Իրանական կողմը հաստատում է, որ Իսրայելի ուղղությամբ պատասխան հարվածի առաջին փուլը սկսվել է ԱԹՍ-ներով։ Ակնհայտ է, որ հարվածը լինելու բազմաշերտ և նաև իրանական նորագույն հրթիռների օգտագործմամբ. այս մասին թելեգրամյան ալիքում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: «Այս ֆոնին Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ իսրայելցիները երկար ժամանակ պետք է մնան ռմբապաստարաններում։ Միաժամանակ իրանական կողմը պաշտոնապես հերքել է […]
Ճապոնիան դատապարտել է Իսրայելի հարվածը Իրանին

Ճապոնիայի կառավարությունը դատապարտում է Իսրայելի հարվածը Իրանին, մինչդեռ Իրանի միջուկային խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու ջանքեր են գործադրվում, հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տակեշի Իվայան։ «Չափազանց ցավալի է, որ ռազմական միջոցներ են կիրառվել, մինչդեռ Իրանի միջուկային խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու դիվանագիտական ջանքերը, մասնավորապես՝ Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցությունները, շարունակվում են», — ասել է նա […]
ԱՄՆ սենատորը կտրուկ քննադատել է Իսրայելին Իրանին հասցված հարվածների համար

ԱՄՆ Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովի անդամ, առաջատար դեմոկրատ Ջեք Ռիդը հինգշաբթի քննադատել է ԱՄՆ դաշնակից Իսրայելին՝ Իրանին հասցված հարվածների համար՝ մեղադրելով նրան տարածաշրջանը և ամերիկյան ուժերը վտանգի ենթարկելու մեջ։ «Իրանին ավիահարվածներ հասցնելու Իսրայելի մտահոգիչ որոշումը անխոհեմ սրացում է, որը կարող է տարածաշրջանային բռնություն հրահրել», — հայտարարության մեջ ասել է Ռոդ Այլենդից ընտրված սենատոր Ջեք […]
«Մանչեսթեր Սիթին» հաջողություն է մաղթել Դե Բրույնեին «Նապոլիում»

Անգլիական «Մանչեսթեր Սիթին» հաջողություն է մաղթել բելգիացի կիսապաշտպան Կեւին Դե Բրույնեին, որը հունիսի 12-ին պայմանագիր է կնքել Իտալիայի չեմպիոն «Նապոլիի» հետ։ Դե Բրույնեն նախորդ տասնամյակն անցկացրել է «Մանչեսթեր Սիթիում»։ «Դե Բրույնեն տեղափոխվում է «Նապոլի»՝ ավարտելով անհավանական հաջող տասնամյակը «Մանչեսթեր Սիթիում»։ 2015 թվականին «Վոլֆսբուրգից» տեղափոխված Դե Բրույնեն «Մանչեսթեր Սիթիին» օգնել է նվաճել 19 խոշոր տիտղոս, այդ […]
Նավթի գները բարձրացել են ավելի քան 10%-ով՝ Իսրայելի կողմից Իրանին հարվածելուց հետո

Bloomberg-ը հաղորդում է, որ նավթի գները 13%-ով բարձրացել են այն բանից հետո, երբ Իսրայելը մի շարք հարվածներ է հասցրել Իրանին, ինչը մեծ պատերազմի մտավախություններ է առաջացրել տարածաշրջանում, որը կազմում է համաշխարհային նավթի արտադրության մեկ երրորդը։ Brent նավթի գինը գերազանցել է 78 դոլարը մեկ բարելի համար։ Այս աճը ամենամեծ ներօրյա աճն էր 2022 թվականի մարտից ի […]