Տեխասում հեղեղումների հետեւանքով զոհվել է առնվազն 11 մարդ

ԱՄՆ Տեխաս նահանգի Սան Անտոնիո քաղաքում հեղեղման հետեւանքով առնվազն 11 մարդ է մահացել, անհայտ թվով մարդկանց որոնողական աշխատանքները դեռեւս շարունակվում են, հաղորդել է NBC News-ը։ Հինգշաբթի վաղ առավոտյան քաղաքը հեղեղվել է, երբ ամպրոպները Տեխասով տեղափոխվել են դեպի արեւելք եւ առաջացրել երկու տորնադո, նշել է Ազգային օդերեւութաբանական ծառայությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհետ կորածների թիվը […]
Իրանի Համադան նահանգում պայթյուններ են որոտացել

Իրանական Համադան նահանգի Ասադաբադ քաղաքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդում է ILNA գործակալության Telegram ալիքը։ «Հարվածներ Ասադաբադում, Համադանում գտնվող թիրախին», — ասվում է լրատվամիջոցի կողմից հրապարակված տեսանյութի մեկնաբանության մեջ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, այնտեղ նաև ավիաբազա է տեղակայված։ Հունիսի 13-ի գիշերը Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) սկսել են «Վերածնվող առյուծ» անվամբ լայնածավալ գործողություն, որի շրջանակներում ՌՕՈՒ-ն […]
Իսրայելին հասցված իրանական հարվածների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 4–ի. վիրավորվել է ավելի քան 80 մարդ

Իրանն ուրբաթ գիշեր եւ շաբաթ առավոտյան մի քանի բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ, ինչի հետեւանքով իսրայելցիներն ամբողջ երկրում ստիպված են եղել ապաստան փնտրել, մինչ երկինքը լցվել է լույսի շողերով եւ կրակե գնդերով՝ արձակված արկերից, հաղորդել է Times of Israel-ը։ Տեղեկացվել է, որ հարվածների հետեւանքով վիրավորվել է մոտ 80 մարդ, այդ թվում՝ չորսը՝ ծանր եւ […]
Իրանն անիմաստ է համարում ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը

Իրանի իշխանությունները կարծում են, որ Իսրայելի հարձակումներից հետո ԱՄՆ-ի հետ միջուկային բանակցությունների շարունակումը կորցրել է իմաստը, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային, հաղորդել է Tasnim-ը։ «Մյուս կողմի գործողությունները այս երկխոսությունը դարձրել են անիմաստ։ Անհնար է խոսել բանակցությունների պատրաստակամության մասին եւ միաժամանակ համակարգել գործողությունները՝ թույլ տալով սիոնիստականռեժիմին հարվածել Իրանի տարածքին»,- լրատվամիջոցները մեջբերել են […]
Ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ Երևանի Կենտրոն վարչական շրջանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Գառնու» պոմպակայանի հոսանքազրկման հետևանքով, ս.թ. հունիսի 14-ին Երևանի Կենտրոն վարչական շրջանում կդիտվի ջրամատակարարման գրաֆիկի խախտումներ և ջրի ճնշման տատանումներ: «Վեոլիա ջուր» ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Նիկոլ Փաշինյանը Մեծ Բրիտանիայի վարչապետին շնորհավորել է Ազգային տոնի առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության վարչապետ Սըր Քիր Սթարմերին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա առիթով: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Շնորհավորական ուղերձում նշված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Միացյալ Թագավորության բարեկամ ժողովրդին Ազգային տոնի՝ թագավոր Չարլզ Երրորդի ծննդյան օրվա կապակցությամբ։ Գոհունակությամբ եմ […]
Նաթանզի միջուկային օբյեկտներում հայտնաբերվել է ճառագայթային աղտոտվածություն. ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար

Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածություն է հայտնաբերվել: Այս մասին հայտարարել է ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին։ Նրա խոսքով՝ Իրանի Նաթանզ քաղաքի միջուկային օբյեկտներում ճառագայթային և քիմիական աղտոտվածությունը կարելի է վերահսկել ճառագայթային պաշտպանության միջոցներով։ «ՄԱԳԱՏԷ-ն պատրաստ է փորձագետներ ուղարկել Իրան՝ ապահովելու միջուկային օբյեկտների լիարժեք պաշտպանությունը և դրանց շարունակական օգտագործումը խաղաղ նպատակներով: Միջուկային օբյեկտները […]
ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ հայերի շրջանում զոհերի և վիրավորների հարցով

ՀՀ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Անի Բադալյանը պատասխանել է Իսրայելի հարվածների հետևանքով Իրանի հայերի շրջանում զոհերի և վիրավորների մասին «Արմենպրես»-ի հարցին՝ նշելով. «Թեհրանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Իրանի իշխանությունների հետ, տեղեկություններ լինելու պարագայում կհայտնենք»: Միայն Թեհրանի նահանգում Իսրայելի հարձակման հետևանքով, ըստ իրանական աղբյուրների, կան զգալի թվով զոհեր ու վիրավորներ։ Fars News գործակալության ոչ պաշտոնական […]
Գումարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը բացասական եզրակացություն ստացավ ԱԺ հանձնաժողովում

Զինծառայության վերաբերյալ իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի օրինագիծը, որով առաջարկվում է գումարի դիմաց բանակում ավելի քիչ ժամկետով ծառայել, ԱԺ Պաշտպանության հանձնաժողովում շուրջ 4 ժամ քննարկումից հետո դրական եզրակացություն չստացավ: Նախագծին կողմ էր 5, դեմ՝ 4 պատգամավոր: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը ձեռնպահ քվեարկեց: Օրինագծով առաջարկվում է 18-32 տարեկան քաղաքացիներին ծառայել 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ, […]
Ո՞նց չընդհատեմ, պարոն Սարգսյան, կեղծ բաներ ես ասում. ՔՊ-ականներ Անդրանիկ Քոչարյանը և Հայկ Սարգսյանը վիճեցին

Նախագիծը, բնականաբար, հետչեմքաշելու, քանիոր այն տևական ժամանակ քննարկվել է և ստացել է կառավարության կողմ դիրքորոշումը և վարչապետի ստորագրությամբ, կառավարության առաջարկներով, դրական եզրակացություններով նախագիծը եկել է Ազգային ժողով: Այս մասին, այսօր՝ հունիսի 13–ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի նիստին ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում գումարի դիմաց ավելի քիչ տևողությամբ ծառայելու վերաբերյալ նախագծի քննարկման […]