ՀՀ Աժ արտահերթ նիստ․ ուղիղ

«Աթլետիկոն» 55 միլիոն եվրո է առաջարկել «Տոտենհեմի» պաշտպանի համար

Մադրիդի «Աթլետիկոն» ցանկանում է ձեռք բերել Եվրոպայի լիգայի գավաթակիր Լոնդոնի «Տոտենհեմի» 27-ամյա կենտրոնական պաշտպան Կրիստիան Ռոմերոյին, հաղորդում է AS-ը։ Իսպանական ակումբը արգենտինացի ֆուտբոլիստի համար առաջարկում է 55 միլիոն եվրո, նաեւ 15 միլիոն եվրո բոնուս։ Անգլիայի անցած առաջնություում Ռոմերոն մասնակցել է 18 հանդիպման, խփել է 1 գոլ։ Ռոմերոն ճանաչվել էր Եվրոպայի լիգայի անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
«Բանակում» սերիալից հայտնի Էմիլ Գալստյանը շնորհավորել է մայրիկին ու կիսվել համատեղ լուսանկարով

«Բանակում» սերիալը մինչ օրս հանրության ամենասիրելի նախագծերից է, թեեւ արդեն 15 տարի է անցել դրա եթեր հեռարձակվելուց: Սակայն այնտեղի կերպարներն ու նրանց դերակատարները շարունակում են լինել հանրության ուշադրության կենտրոնում: Կուլտային նախագծի ամենազավեշտալի ու սիրված հերոսներից է Համբարձումը, որին մարմնավորում էր դերասան Էմիլ Գալստյանը: Դերասանի մայրիկը՝ դերասանուհի Լիլիթ Միհրանյանը, երեկ՝ հուլիսի 7-ին, նշել է ծննդյան տարեդարձը: […]
Ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 53, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 44 դեպք․ Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Հայտնում են Փրկարար ծառայությունից։ Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի […]
Ղազախստանն ու Ադրբեջանը խորացնում են էներգետիկ ոլորտում համագործակցությունը

Ղազախստանն ու Ադրբեջանը շարունակաբար ընդլայնում են իրենց համագործակցությունը էներգետիկ ոլորտում՝ հատկապես նավթի արտահանման նոր և գրավիչ երթուղիների միջոցով։ Աշխարհաքաղաքական փոփոխությունների, արտահանման երթուղիների վերաձևավորման և Կասպյան տարածաշրջանի որոշ երկրների նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ֆոնին, մնում է ղազախական նավթը Սև ծովի նավահանգիստներ հասցնելու ամենախոստումնալից երթուղիներից մեկը։ Ղազախստանի էներգետիկայի նախարար Երլան Ակկենժենովն «Trend»-ին տված հարցազրույցում նշել է, որ Բաքու-Սուփսա […]
Դոլարի ու եվրոյի փոխարժեքները նվազել են. ռուբլին կայուն է

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 7-ին, կազմել է 384.11 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.15 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։ Եվրոյի փոխարժեքը կազմել է 450.45 դրամ (նվազել է 2.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.88 դրամ (մնացել է անփոփոխ): Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 381-383.5 դրամով, վաճառվում է […]
«Արցախի ժողովրդի՝ իր հայրենիքում ապրելու իրավունքը ոտնահարվել է թե՛ խորհրդային, և թե՛ անկախ Ադրբեջանի կողմից»

«Սեփական հայրենիքից բռնի կերպով օտարված ապրելը սպառնում է մի ամբողջ ժողովրդի էթնիկ շարունակականությանը։ Այս վտանգավոր գործընթացը պետք է դիտարկվի Ադրբեջանի ցեղասպանական քաղաքականության համատեքստում ՝ նպատակ ունենալով ֆիզիկապես բնաջնջումից զատ խափանել հայ ժողովրդի ինքնությունը, կասեցնել վերստեղծումը»,- նշված է ԼՂ փախստականների իրավապաշտպան միության հայտարարության մեջ, որը տարածվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմավորման օրվա առիթով։ Այսօր՝ հուլիսի […]
Ես չէի կարող գոյություն չունեցող որևէ բանի մասնակցել, Վեհափառն էլ չէր կարող հովանավորել. Միքայել արքեպիսկոպոս

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն իր պաշտպանների թիմի միջոցով արձագանքել է Փաշինյանի այսօրվա գրառմանը: «Այս առավոտ, իմ նկատմամբ հատուկ ուղղորդմամբ ապօրինի քրեական հետապնդում պատվիրած և իմ կալանավորումը հրահանգած ոմն …………… (լրացնել ըստ ճաշակի) հերթական սուտ և զրպարտչական հայտարարությունն է արել Վեհափառ Հայրապետի, իմ և Բագրատ սրբազանի հասցեին: Այս առնչությամբ կասեմ միայն, որ իմ համոզմամբ Բագրատ սրբազանը ոչ […]
«Սեյրան Օհանյանը կառուցել է 65 միլիոն դրամ արժողությամբ սաունա»․ Վահագն Ալեքսանյան

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը միայն իր առանձնատանը կառուցել է 65 միլիոն դրամ արժողությամբ սաունա։ Այս մասին հայտարարել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ հուլիսի 7-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ նիստում։ Նիստի ընթացքում քննարկվում էր գլխավոր դատախազության միջնորդությունը՝ համաձայնություն տալու «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի դեմ հանրային քրեական հետապնդում սկսելու վերաբերյալ։ Ալեքսանյանի խոսքով՝ […]
Դանակաhարություն՝ Պռոշյանի գազալցակայանում. դեպքի վայրում հայտնաբերվել են արնանման հետքեր և կոտրված պատուհան

Հուլիսի 6-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նաիրիի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում գործող հեղուկ գազի լիցքավորման կետում վիճաբանություն է տեղի […]