Ցանկացած երկիր, որը կաջակցի BRICS-ի «հակաամերիկյան քաղաքականությանը», կենթարկվի լրացուցիչ 10% մաքսատուրքերի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի օրը հայտարարել է, որ այն երկրները, որոնք միանում են BRICS դաշինքի «հակաամերիկյան քաղաքականությանը», կբախվեն լրացուցիչ 10 տոկոս մաքսային տուրքերի: «Այս քաղաքականությունից բացառություններ չեն լինելու»,- գրել է Թրամփը Truth Social հարթակում:
Եթե Կտրիճ Ներսիսյանը Գալստանյանի և Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու պլանները․ Նիկոլ Փաշինյան

Եթե Կտրիճ Ներսիսյանը Վազգեն Գալստանյանի եւ Գեւորգ Աջապահյանի կալանավորումը ապօրինի է համարում, ուրեմն կիսում է ռազմական հեղաշրջում անելու, մարդկանց պատերի տակ գյուլլելու, երկրում քաոս ստեղծելու վերը նշված անձանց գաղափարաբանությունն ու պլանները։ Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առավելեւս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որեւէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել, մանավանդ […]
Կա՛մ կվերանայենք ձեր աշխատակիցներիքանակը, կա՛մ փոխեք աշխատելաոճը, թվերը մտահոգիչ են. Ավինյան

Նախորդ շաբաթվա ընթացքում Երևանում կազմակերպվել և իրականացվել են թվով 17 ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։ Այս մասին զեկուցվեց այսօր՝ հուլիսի 7–ին, Երեւանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ։ Նշվեց, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ կազմված արձանագրությունների թիվը ավելացել է 21-ով, իսկ առգրավված ապրանքատեսական ու քանակը ավելացել է 2,5 տոննայով։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը դիմելով քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության […]
Անօրինական միգրացիային աջակցողների նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ. ԱՄՆ դեսպանատուն

Օրենքը խախտելու հարցում աջակցությունը չի կարող անհետևանք մնալ։ Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։ «Անօրինական միգրացիային աջակցողների (մարդկանց ապօրինի փոխադրումներ իրականացնողների, տրանսպորտային աշխատողների և պաշտոնյաների) նկատմամբ կարող են կիրառվել ԱՄՆ մուտքի մշտական արգելքներ և սահմանափակումներ։ ԱՄՆ օրենքի առաջ պատասխանատու են բոլորը»,–ասված է հայտարարությունում։
ԱԺ–ն շարունակում է քննարկել ընդդիմադիր պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու հարցը (ուղիղ)

Ազգային ժողովը այսօր՝ հուլիսի 7–ին, շարունակում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորների նախաձեռնմությամբ մեկնարկած արտահերթ նստաշրջանի աշխատանքը։ Արտահերթ նստաշրջանի օրակարգում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին անձեռնամխելիությունից զրկելու և կալամավորելու հարցը։ Օրակարգում է նաև «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին և քարտուղար Արծվիկ Մինասյանին անձեռնամխելիությունից զրեկելու և քրեական հետապնդում սկսելու հարցը։ Արծվիկ Մինասյանի և Սեյրան Օհանյանի […]
Թրամփը ջրհեղեղի պատճառով Տեխաս նահանգի Քեր շրջանում արտակարգ դրություն է հայտարարել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social էջում հայտարարել է, որ Տեխաս նահանգի Քեր շրջանում արտակարգ դրություն է հայտարարել։ Թրամփի խոսքով՝ այս միջոցառումը թույլ կտա անհապաղ անհրաժեշտ ռեսուրսները հատկացնել ջրհեղեղից առավել տուժած տարածքին։ Նա նշել է, որ շատ ամերիկացիներ չեն կարողացել փրկվել տարերքի մոլեգնության պատճառով, իսկ մյուսները անհետ կորել են, սակայն արտակարգ ծառայություններին հաջողվել է […]
Առեւանգված օտարերկրացուն մահացած են հայտնաբերել. կասկածյալները լքել են Հայաստանի տարածքը

Քաղսիի հյուրատներից մեկից առեւանգված օտարերկրացին մահացած է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կեսգիշերին մոտ, Երևան — Սևան ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի նախկին «Գայի պոստի» հետնամասում՝ դաշտամիջյան հատվածում, խոտերով թաքցրած հայտնաբերվել է մահացածի մարմինը։ Քրեական ու համայնքային ոստիկանները, պարեկներն ու քննիչները պարզել են, որ մահացածը օտարերկրացի 74-ամյա Եվգենի Վախոնինն է։ Իրավապահները պարզել են, որ հուլիսի […]
Մասկը բացատրել է՝ ինչու է հիասթափվել Թրամփից

Աշխարհի ամենահարուստ գործարար, ԱՄՆ նախագահի երբեմնի դաշնակից Իլոն Մասկը պարզաբանել է՝ ինչու է փոխել վերաբերմունքը նրա նկատմամբ։ Պատասխանելով իր սոցիալական հարթակի՝ X-ի օգտատերերից մեկի հարցին՝ Մասկը գրել է, թե պատճառը Դոնալդ Թրամփին առաջարկած «մեծ, հիասքանչ բյուջետային» նախագիծն է, որը ի թիվս այլ փոփոխությունների, կրճատում է նաև էլեկտրական մեքենաների համար նախատեսված հարկային արտոնությունները։ «Բյուջետային դեֆիցիտը, որը […]
Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սարգիս Բեգոյանը հաղթեց ռուս ըմբիշին՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Գոտեմարտն ավարտվեց 5։5 հաշվով, սակայն հաղթող ճանաչվեց Բեգոյանը, քանի որ նա կատարել էր ավելի բարձր միավոր տվող հնարք։
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը խորին ցավակցություն է հայտնել ԱՄՆ Տեխաս նահանգում ավերիչ ջրհեղեղի զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին։ ՀՀ ԱԳՆ-ն ուղերձը հրապարակել է X-ի իր միկրոբլոգում։«Խորապես վշտացած ենք Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի լուրից, որը բազմաթիվ կյանքեր է խլել։ Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և բոլոր տուժածներին: Մենք հույս ենք հայտնում, որ նրանք, […]