ԱԳՆ-ն ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնել Հայաստանի ներքին գործերին կոպտագույն միջամտության վերաբերյալ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ՌԴ դեսպանին հայտագիր է հանձնել՝ կապված Ռուսաստանի պետական լրատվամիջոցներում և պաշտոնյաների կողմից Հայաստանի իշխանությունների հասցեին հնչող հայտարարությունների հետ։   Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը՝ պատասխանելով Radar Armenia-ի գրավոր հարցմանը։ Նշվում է, որ Ռուսաստանի պետական հեռուստաալիքներով ՀՀ կառավարության դեմ հնչող բացահայտ ոչ բարեկամական, երբեմն թշնամական քարոզչությունն առաջացրել է […]

Կարևոր և արդյունավետ զրույց ունեցա ԱՄՆ նախագահի հետ. Զելենսկի

Հուլիսի 4-ին տեղի է ունեցել ԱՄՆ և Ուկրաինայի նախագահներ Դոնալդ Թրամփի ու Վլադիմիր Զելենսկու հեռախոսազրույցը: Այն տևել է 40 րոպե: Զելենսկին ասել է, որ նախ շնորհավորել է նախագահ Թրամփին և ամբողջ ամերիկացի ժողովրդին՝ ԱՄՆ Անկախության օրվա կապակցությամբ, որից հետո Թրամփի հետ զրույցում քննարկել է Ուկրաինայի հակաօդային պաշտպանության հարցը: ԱՄՆ նախագահը համաձայնել է աշխատել Կիևի «երկինքը […]

Մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ

Այսօր մենք կարևոր գործ արեցինք միասին. ապացուցեցինք բոլորին, որ հայ ժողովուրդը տեր է իր իրավունքներին և ապագային, իր ավանդույթներին ու սրբություններին։ Սամվել Կարապետյանը պետք է ազատ արձակվի ապօրինի կալանքից, մենք պետք է սկզբունքորեն նոր ուժ ձևավորենք ու բռունցք դառնալով լուծենք մեր հայրենիքի առաջ ծառացած բոլոր խնդիրները։ Այս մասին նշվում է Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդի տարածած […]

Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը վաղը մեկօրյա հացադուլ կհայտարարեն

Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը վաղը՝ հուլիսի 5-ին, կհայտարարեն մեկօրյա հացադուլ` ի նշան երկրում տիրողի իրավիճակի: Այս մասին հայտնի է դարձել պաշտպանական խմբի հայտարարությունից: Միքայել Սրբազանը այդ կապակցությամբ հայտարարություն է տարածել՝ «Սիրելիներ. Լրացավ իմ անհիմն և ապօրինի և հակասահմանադրական ձերբակալության և կալանավորման մեկ շաբաթը: Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ […]

Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում ու պետք է կապ չունենան հայ ժողովրդի ապագայի հետ. Սամվել Կարապետյան

ԱԱԾ–ի դիմաց հավաքված ժողովրդի դիմաց փաստաբան Արամ Վարդևանյանն ընթերցեց Սամվել Կարապետյանի ուղերձը։ «Սիրելի հայրենակիցներ, անցած մի քանի օրերն, առանց որևէ չափազանցության իմ կյանքի ամենակարևոր օրերից էին: Լինելով ապօրինի կալանքի տակ, ես այունամենայնիվ, ոչ մի վայրկյան ոչ մեկուսացում, ոչ էլ մենակություն եմ ապրել: Այն բարեկամական սերը և հարգալից վերաբերմունքը, որ զգացել եմ հազարավոր մեր հայրենակիցներից ինձ […]

Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է. Նարեկ Կարապետյան

Մենք շատ ենք բաժանված, մեկն ընդդիմադիր է, մեկը իշխանական է, մեկն արեւմտամետ է, մեկը ռուսամետ է, մեկը՝ պահպանողական, մեկը՝ ազատական. այս ամենը նրա համար է, որ մեզ հեշտ կառավարեն. մեզ դրա համար են բաժանել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 4–ին, «Ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի» կազմակերպված հավաքի ժամանակ իր խոսում նշեց «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ […]

Ձերբակալվել է Վահագն Չախալյանը. ՔԿ

Ձերբակալվել է «Կամք» նախաձեռնության ղեկավար և ակտիվիստ Վահագն Չախալյանը։ ««Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու վերաբերյալ քրեական վարույթով քննիչի միջնորդության հիման վրա կայացված դատախազի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-419–րդ հոդվածի 1–ին մասով և 43-308–րդ հոդվածի 1–ին մասով քրեական հետապնդում է հարուցվել Վ. Չ.-ի նկատմամբ։ Վերջինս ձերբակալվել է՝ կալանքը […]

Արարատ Միրզոյանը ՀՀ-ում առաքելությունն ավարտող Շվեդիայի դեսպանին պարգևատրել է ԱԳՆ պատվո մեդալով

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: Նախարար Միրզոյանն ընդգծել է դեսպան Սվենսոնի՝ որպես ՀՀ-ում Շվեդիայի առաջին ռեզիդենտ դեսպանի, նշանակալի ներդրումը Հայաստան-Շվեդիա հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում՝ հավելելով, որ նրա պաշտոնավարումը համընկել է աշխարհում և հատկապես Հայաստանի համար բարդ ժամանակաշրջանի հետ: Երկուստեք գոհունակությամբ նշվել […]

ՌԴ երկու հեռուստաալիքներն իրենց հաղորդումներում ներառում են ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն. ՀՌՀ

Այսօր՝ հուլիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց ստորև ներկայացված հայտարարությունը. «2020 թ. դեկտեմբերին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակներից էր «ՀՀ և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացումը հեռահաղորդակցության բնագավառում»: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի հանրային թվային […]