Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով: «Բեյրութի փողոցից դեպի Գր․ Լուսավորչի և Արգիշտիի փողոցների ուղղությամբ. Բոլոր տիպի տրանսպորտային միջոցներին թույլատրվում է խաչմերուկը հատել 1-ին գոտուց միայն աջ դեպի Գր․ Լուսավորչի փողոց ուղղությամբ, իսկ 3-րդ գոտուց միայն ուղիղ դեպի Արգիշտիի փողոց ուղղությամբ։ […]
Կհաջողվի՞ արդյոք Իլոն Մասկի նոր քաղաքական կուսակցությանը դառնալ իրականություն

Սա առաջին դեպքը չէ, որ Միացյալ Նահանգներում երրորդ քաղաքական կուսակցության ստեղծման կոչեր են արվում. նման փորձեր արվել են նախկինում՝ տարբեր աստիճանի հաջողությամբ։ Սակայն փորձագետները համաձայն են, որ Մասկի այսպես կոչված «Ամերիկայի կուսակցությունը» իրականություն դառնալու և հաջողության հասնելու համար նրա համար հերկուլեսյան սխրանք է, գրում է Axios-ը։ «Դա մի բան է, որը պետք է լուրջ ընդունել, […]
Իսրայելի ցանկացած ագրեսիայի դեպքում Իրանը պատրաստ է ավերիչ հակահարված հասցնել

Իրանի զինված ուժերը պատրաստ են ավելի հզոր և ավերիչ հակահարված տալ Իսրայելի կողմից ապագա ցանկացած ագրեսիայի դեպքում, հայտարարել է Իրանի զինված ուժերի խոսնակ բրիգադի գեներալ Աբոլֆազլ Շեքարչին։ «Մեր պատասխանը Ալ-Ղոդսում օկուպացիոն ռեժիմի կողմից ցանկացած հնարավոր հարձակմանը կլինի ավելի հզոր, կոշտ, արդյունավետ և կունենա հետևանքներ, որոնք կառաջացնեն խորը ափսոսանք», — ասել է նա Defapress-ին տված հարցազրույցում։ […]
Տեխասում ջրհեղեղի պատճառով զոհերի թիվը գերազանցել է 100-ը

Կենտրոնական Տեխասում ուրբաթ օրը տեղի ունեցած հանկարծակի ջրհեղեղի զոհ են դարձել ավելի քան 100 մարդ, մինչդեռ անհետ կորածների ճշգրիտ թիվը դեռ անհայտ է։ Որոնողափրկարարական խմբերը շարունակում են աշխատել դեպքի վայրում՝ հաղթահարելով ցեխն ու գետերի քանդված ափերը, սակայն աղետից չորս օր անց ողջ մնացածներին գտնելու հույսերը մարում են։ Մահացածների թվում են առնվազն 27 աղջիկ և աղջիկների […]
ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում կրկին բանավեճ և ծեծկռտուք է սկսվել

Հուլիսի 8-ին Հայաստանի Ազգային ժողովի արտահերթ նիստում սկսվել է ևս մեկ բանավեճ և ծեծկռտուք։ Քննարկվում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի դեմ հանրային քրեական հետապնդում սկսելու համաձայնություն տալու միջնորդությունը։ Վերջինս հանդես եկավ եզրափակիչ խոսքով՝ նշելով, որ իր գործով որոշումն, ըստ էության, արդեն կայացված է։ «Ամեն ինչ արդեն որոշված է և պարզ է։ Կալանավորման և պատգամավորական […]
Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության մատակարարումները կարող են վերսկսվել բարձր մակարդակի հանդիպումներից հետո

ԱՄՆ-ն կարող է վերսկսել Ուկրաինային տրամադրվող որոշ ռազմական օգնության մատակարարումները՝ գալիք շաբաթ Իտալիայում և Ուկրաինայում նախատեսված բարձր մակարդակի հանդիպումների շարքի ավարտից հետո, հայտնում է Politico-ն՝ հղում անելով բանակցությունների ընթացքին ծանոթ երկու աղբյուրի։ ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը կհանդիպի Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովին Հռոմում կայանալիք միջազգային օգնության համաժողովում, իսկ այնուհետև՝ Կիևում։ Օգնության մատակարարումների […]
Իրանը կուտակել է հազարավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր՝ ագրեսիայից պաշտպանվելու համար․ Խամենեիի խորհրդական

Իրանը մի քանի հազար հրթիռ և անօդաչու թռչող սարք է տեղակայել պաշտպանված վայրերում, որոնք պատրաստ են օգտագործվել ցանկացած ագրեսիայի դեպքում, հայտարարել է Իսլամական հեղափոխության առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիի ավագ ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ-Սաֆավին։ Press TV-ի փոխանցմամբ՝ Ռահիմ-Սաֆավին ընդգծել է, որ երկրի զինված ուժերը լիովին պատրաստ են ցանկացած սցենարի՝ Իսրայելի հնարավոր նոր հարձակման մասին […]
ՀԷՑ–ում 2 ժամից ավելի քննչական գործողություններ են, եթե երկար շարունակվի, աշխատանքը կխաթարվի. Դավիթ Ղազինյան

Առավոտյան ժամը մոտ 8.10–ին տեղեկացրեցին, որ ոստիկանությունն ու Քննչական կոմիտեին պետք է գործողություններ իրականացնեն ՀԷՑ–ում, արագ եկել եմ այստեղ. հիմա քննչական գործողություններ են իրականացվում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, ՀԷՑ–ի գլխամասային գրասոենյակի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը, ով քիչ առաջ դուրս եկավ շենքից։ «Խոստացել են շատ արագ վերջացնել, որպեսզի […]
Դիմակավորված անձանց ուղեկցությամբ ՀԷՑ–ի գլխավոր գրասենյակ բերվեց Նարեկ Կարապետյանը

Դիմակավորված անձանց ուղեկցությամբ քիչ առաջ ՀԷՑ–ի գլխավոր գրասենյակ բերվեց ՀԷՑ–ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը։ Նշենք, որ իրավապահները վաղ առավոտյան ժամը 08.00-ի սահմաններում մտել են ՀԷՑ–ի կենտրոնական գրասենյակ, որտեղ խուզարկություններ են իրականացնում: ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները ՀԷՑ–ի աշխատակիցներին թույլ չեն տալիս մտնել գլխամաս։ Բացի այդ, իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են նաև ՀԷՑ -ի տնօրենների խորհրդի նախագահ […]
Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար. Նարեկ Կարապետյան

Քննիչները ժամանելեն մեր բնակարան, խուզարկություն են իրականացնում, այս ամեն ինչին սպասում էինք, դեռ մի քիչ էլ ուշացան: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը: «Ամենայն հավականությամբ կձերբակալեն, բայց դեռ չգիտեմ՝ ինչի համար»,- ասաց Կարապետյանը: Նրաձեռքինգիրքկար, երբլրագրողները հետաքրքրվեցին՝ ի՞նչգիրքէ, նա ասաց՝ վերցրել է, որ կարդա այնտեղ և որ […]