Թավիշն ավարտված է, պողպատե մանդատը իջնելու է անկախությունը վաճառել պատրաստվողների գլխին․ Ալեն Սիմոնյան

Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դրանից դուրս։ Բայց եկեք հասկանանք՝ ինչ է կատարվում և որն է պատճառը։ Ե՞րբ են մարդիկ, առավել ևս քաղաքական գործիչները, գործի դնում բազուկները՝ երբ ասելիքն ավարտվում է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Իսկ մեր ընդդիմադիրների ասելիքը վաղուց ավարտվել […]
Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին լրագրողներին ասաց ինքը՝ Արծվիկ Մինասյանը: Նա նաև նշեց որ հրաժարվել է ցուցմունք տալ։ «ԱԺ–ում ասել եմ, որ սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, […]
ՊՆ զորավարժադաշտում ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ. ՊՆ

Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ: Այս մասին տեղեկացնում են ՊՆ-ից: «Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հաղորդագրությունում։
Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը Քննչական կոմիտեում է: «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով՝ նա հրավիրվել է իր նկատմամբ հարուցված քրեական վարույթի շրջանակում։ Ինչպես հայտնել ենք, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Ազգային ժողովի հուլիսի 4-ի նիստին էր ներկայացրել «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը, Արծվիկ Մինասյանին վերաբերող միջնորդագիրը՝ հուլիսի 7-ին: […]
Սեյրան Օհանյանին մեղադրանք է ներկայացվել

Պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության նախկին ղեկավար Սեյրան Օհանյանին մեղադրանք է առաջադրվել: Այս մասին 1lurer.am-ի հարցին ի պատասխան հաստատեցին ՔԿ-ից: «Դատախազի կողմից որոշում է կայացվել Ս.Օ.-ի նկատմամբ ՀՀ Քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով (պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը), 435-րդ […]
Բացահայտվել են հաջակցություն Սամվել Կարապետյանի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու դեպքեր. 3 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […]
Ամերիկահայ գործարար, բարերար Վահե Կարապետյանի հարցազրույցը․ տեսանյութ

Tvnews.am-ը ներկայացնում է ամերիկահայ գործարար, բարերար Վահե Կարապետյանի հարցազրույցը
Արթուր Սարգսյանը կկալանավորվի. ԱԺ-ն համաձայնություն տվեց ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրին

Ազգային ժողովն ընդունեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագիրը: Փակ քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել էր 62 պատգամավոր, որից կողմ էր քվեարկել 62, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0 պատգամավոր: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կալանավորման հիմքերը նեկայացնելիս նշել էր, որ պատգամավորին մեղսագրվող ենթադրյալ հանցանքների կատարման եղանակները, դրանցում […]
ՀԷՑ-ում և մյուս ընկերություններում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները

ՀԷՑ-ում և մյուս ընկերություններում իրավապահներն ավարտել են քննչական գործողությունները և հեռացել: Հիշեցնենք, որ վաղ առավոտից իրավապահները անհետաձգելի քննչական գործողություններ էին իրականացնում ՀԷՑ-ում, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանի տանը և այլ ընկերություններում: Ավելի վաղ ՔԿ-ից հատնել էին, որ Կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք ընկերությունների գործունեությունը փաստացի ղեկավարած անձանց […]
«ՍՕՍ Մանկական Գյուղեր»-ի աշխատակազմը վարչապետին ներկայացրել է գործունեության, մատուցվող ծառայությունների մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ։ Վարչապետն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի և հիմնադրամի ղեկավարների ուղեկցությամբ շրջել է կենտրոնում, հյուրընկալվել կազմակերպության խնամքի ներքո գտնվող երեխաներին, շփվել նրանց ու աշխատակիցների հետ։ «ՍՕՍ Մանկական Գյուղեր» ՀԲՀ աշխատակազմը վարչապետին ներկայացրել է հիմնադրամի գործունեության, մատուցվող ծառայությունների, ինչպես նաև իրականացվող աշխատանքների […]