Ինքն օբյեկտիվ, անաչառ անձ է, օբյեկտիվ դատավոր է. Արթուր Սարգսյանի պաշտպանը՝ դատավոր Արտակ Կարապետյանի մասին

Ինքն օբյեկտիվ, անաչառ անձ է, օբյեկտիվ դատավոր է։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 8–ին, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր Արթուր Սարգսյանի պաշտպան Սմբատ Մինասյանը՝ անդրադառնալով Արթուր Սարգսյանի կալանքի որոշումը քննող դատավոր Արտակ Կարապետյանին։ Հարցին՝ Սամվել Կարապետյանի կալանքի որոշում կայացնելիս էլ է Արտակ Կարապետյանը եղել անաչա՞ռ, […]

Արցախի խորհրդարանը լսումներ է կազմակերպել տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ

ՀՀ-ում բռնի տեղահանված արցախցիների համար նախատեսված սոցիալական ծրագրերի վերաբերյալ լսումներ է կազմակերպել Արցախի խորհրդարանը: Այս մասին հայտնում են Արցախի Հեռուստատեսությունից: Քննարկվել են ստեղծված ծանր սոցիալական վիճակից դուրս գալու հնարավորությունները և այս ընթացքում Հայաստանի կառավարությանն ուղղված առաջարկները:

Պաշտպանեք ձեր գումարը. ընտրեք լեգիտիմ վճարային համակարգեր դեպի Հայաստան փոխանցումների համար

Ամեն տարի հազարավոր մարդիկ գումար են ուղարկում Հայաստան՝ սիրելիներին աջակցելու, կրթության համար վճարելու կամ ապագայում ներդրումներ կատարելու համար։ Այս միջոցները դառնում են տնտեսության և շատ ընտանիքների բարեկեցության կարևոր մաս։ Սակայն, արագության կամ երևակայական օգուտների հետևից ընկնելով՝ որոշ մարդիկ ռիսկի են ենթարկում իրենց խնայողությունները՝ ընտրելով չստուգված և չլիցենզավորված ծառայություններ։ Ինչո՞ւ է վճարային համակարգի լեգիտիմությունը կարևոր ՀՀ […]

ԱՄՆ Կոնգրեսում անցկացվել է քննարկում՝ նվիրված արցախահայության հավաքական վերադարձը կազմակերպելու նախաձեռնությանը

ԱՄՆ Կոնգրեսում, հուլիսի 8-ին, անցկացվել է կոնգրեսական բրիֆինգ՝ նվիրված բռնի տեղահանված արցախահայության հավաքական և պաշտպանված վերադարձը կազմակերպելուն միտված շվեյցարական խաղաղության նախաձեռնությանը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակից հայտնում են, որ ավելի քան 200 մասնակիցներ՝ Կոնգրեսի աշխատակիցներ, մարդու իրավունքների պաշտպաններ, նախկին դիվանագետներ ու փորձագետներ մասնակցել են միջոցառմանը, որի բանախոսներն էին Շվեյցարիայի խորհրդարանի պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և […]

Անօդաչու թռչող սարքերի գերիշխանության ավարտը. Ինչու՞ ԱԹՍ-ները այլևս չեն փոխում պատերազմի կանոնները

Դեռ ոչ այնքան վաղուց անօդաչու թռչող սարքերը գրեթե իդեալական զենք էին թվում։ 2022 թվականին դրանք դարձան Ուկրաինայում պատերազմը խորհրդանշող գործիք. տասնյակ և հարյուրավոր տեսագրություններ ոչնչացված ռուսական տանկերից ու զրահամեքենաներից՝ նկարահանված փոքր անօդաչուներով, ողողեցին լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը, գրում է ԱՄՆ բանակի պահեստազորի բրիգադային գեներալ, ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարի ռազմական-քաղաքական հարցերով օգնական Մարք Թ. Քիմմիթը՝ Politico-ի համար […]

Լավրովը կայցելի ԿԺԴՀ

Ռուսաստանի ԱԳՆ նախարար Սերգեյ Լավրովը հուլիսի 11-13-ը կայցելի ԿԺԴՀ։ Ինչպես հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, այցի նպատակն է բանակցություններ վարել արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով ռազմավարական երկխոսության երկրորդ փուլի շրջանակներում։

Պետդեպի խոսնակը նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի վերաբերյալ հայտարարությունը Ռուբիոն հենց այնպես չի արել

ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Թեմի Բրյուսն անդրադարձել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հայտարարությանը, որը հույս էր հայտնել, որ շատ շուտով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիր կկնքվի։  Թեմի Բրյուսը Մարկո Ռուբիոյի հայտարարությանն անդրադարձել է հուլիսի 8-ին կայացած ճեպազրույցի ընթացքում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ակտիվ ներգրավվածություն կա Հայաստանի և Ադրբեջանի միջև գործընթացներում, և ի՞նչն է […]

Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքին

Գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […]

Ուշքի եկե’ք և ամեն մեկդ ձեր որոշումը կայացրեք խղճով, խելքով, հավատքով. Վիգեն Սարգսյան

Հայր Ասողիկ աբեղա Կարապետյանին ճանաչողները գիտեն, որ ավելի գթասիրտ եվ մարդասեր անձնավորություն դժվար է գտնել։ Նա առհասարակ խոսք շռայլող չէ։ Նրանից անեծք լսելն անհավանական, բայց դրանից միայն ավելի խտացված եվ թիրախային է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը: «Այդ անեծքից չեն մաքրվելու ո’չ հայատյածության այս ոճրի հեղինակներն ու հոգեհայրերը, […]

«Սրանք հարիր չեն Երևան քաղաքին, ծեր են». Հերթը հասավ Ազատության հրապարակի հաստաբուն ծառերին. դրանք կփոխարինվեն

Շուտով Ազատության հրապարակի մուտքը նոր շունչ կստանա: Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն»-ից։ Նշվում է, որ նորատունկ ծառերն ու լանդշաֆտային ձևավորումները առավել կընդգծեն Օպերայի շենքի ճարտարապետության շքեղությունը: «Կանաչապատում և շրջակա միջավայրի պաշտպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը ցուցադրում է Ազատության հրապարակի մուտքերի մոտ գտնվող հաստաբուն, սաղարթախիտ ծառերը, իր խոսքում նշել է. «Այս ծառերը, […]