Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը. ՀՅԴ

Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակը։ «ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը խուզարկություններին զուգահեռ խուզարկություն է ընթանում նաև «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական […]
Իրավապահները խուզարկություններ են իրականացնում ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ ԳՄ աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը

Վաղ առավոտից ուժային կառույցները կրկին ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի Հանրային կապերի գրասենյակից։ Այս պահին խուզարկություններ են իրականացվում ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի և ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի տանը։
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են Կառավարությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև տնտեսական, ներդրումային ու հումանիտար ոլորտներում փոխգործակցության զարգացման լայն հնարավորությունները։ Վարչապետ Փաշինյանն […]
Աբու Դաբիում մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը

Աբու Դաբիում, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի շրջանակում, մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը։ Հանդիպմանը հայկական կողմից ներկա են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԽՔ Արմեն Գրիգորյանը, ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
ՀՀ վարչապետը հանդիպել է ԱՄԷ նախագահին

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն Աբու Դաբիում հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցերը՝ ընդգծելով փոխադարձ վստահության բարձր մակարդակը և երկու երկրների միջև […]
Այս տարի Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը կանցկացվի հուլիսի 13-20-ը

Երևանի «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը, որը կանցկացվի հուլիսի 13-20-ը, հանրությանը կներկայացնի մրցութային ֆիլմեր աշխարհի տարբեր երկրներից, Կաննի, Բեռլինի, Վենետիկի, Լոկառնոյի և այլ հեղինակավոր կինոփառատոններից: Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, կինոգործիչներ, որոնք իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն կինոյի երկրպագուներին ու մասնագիտական համայնքին։ Կինոյի տանը կայացել է կինոփառատոնի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ԿԳՄՍ […]
ՀՀ ԱԳՆ-ն Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով համատեղ մամուլի հաղորդագրություն է տարածել

Բրյուսելում հուլիսի 8-ին կայացել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) հիման վրա ձևավորված Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ հանդիպումը։ Կողմերը քննարկել են ՀԸԳՀ կիրարկման գործընթացը և Հայաստան-Եվրոպական միություն փոխգործակցության ընդլայնումը։ Հայաստան-Եվրոպական միություն գործընկերության կոմիտեի վեցերորդ նիստի արդյունքներով ՀՀ ԱԳՆ տարածած համատեղ մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Հայաստանը և ԵՄ-ն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության […]
«ARMENIA MEATFOOD»-ի երկու արտադրատեսակի արտադրությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները «Արմ Միթ» ՍՊԸ-ին պատկանող մսամթերքի արտադրամասում (ք. Երևան, Ներքին Չարբախ) իրականացրած վերահսկողական միջոցառումների ընթացում լաբորատոր փորձաքննության են հանձնել նմուշներ առկա արտադրատեսակներից (ապրանքանիշը՝ «ARMENIA MEETFOOD»): Այս մասին հայտնում է Սննդի անվտանգության տեսչական մարմինը։ «Ըստ լաբորատոր արդյունքների՝ «Կոտլետներ սառեցված մսային աղացած կիսապատրաստվածք» արտադրատեսակի նմուշը (արտադրված՝ 22․06․2025)՝ «բորբոսասնկեր, ախտածին ա/թ սալմոնելաներ», […]
Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց

Դատարանը բավարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին 2 ամսով կալանավորելու միջնորդությունը։ Նշենք, որ Արթուր Սարգսյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել էր դատավոր Արտակ Կարապետյանին: Արտակ Կարապետյանը գործարար, բարերարՍամվել Կարապետյանին կալանավորած դատավորն է։
Հռոմի պապ Լևոն XIV-ն առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար

Հռոմի պապ Լևոն XIV-ը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը ևս մեկ անգամ առաջարկել է Վատիկանում ընդունել Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ բանակցությունների համար։ Այս մասին հաղորդել է Վատիկանի մամուլի ծառայությունը։ Հռոմի պապը Զելենսկու հետ քննարկել է շարունակվող հակամարտությունը և ընդգծել արդար և կայուն խաղաղ կարգավորման տարբերակներ գտնելու կարևորությունը։ Հիշեցնենք, որ Զելենսկու գրասենյակից հայտնել էին, որ […]