Շիրակի մարզի համայնքները 2025 թվականին ներկայացրել են սուբվենցիոն 38 ծրագիր

Շիրակի մարզի համայնքներից 2025 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացվել է սուբվենցիոն 38 ծրագիր՝ 132 ենթածրագրով: Մարզի 6 համայնքից ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ:  Նշված գումարի ՀՀ կառավարության համամասնությունը 6 մլրդ 412 մլն  584 հազար  880 դրամ (56.6%) է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 892 մլն դրամով:Ծրագրերով հիմնականում […]

9,5 հա մակերեսով հողատարածքների ապօրինի օտարման հետևանքով շուրջ 143 մլն ՀՀ դրամի վնաս է պատճառվել համայնքին

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ 2020-2021 թվականների ընթացքում ՀՀ Արարատի մարզի Նոր Խարբերդ համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած անձը, իր համագյուղացիների և ծանոթների հետ ունեցած մտերիմ հարաբերություններով պայմանավորված, վերջիններիս կողմից համայնքին պատկանող օտարման ոչ ենթակա հողամասերը սեփականության իրավունքով ձեռք բերելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը օգտագործել է համայնքի շահերին […]

Հուլիսի 11-ին Գետափ-Մարտունի ավտոճանապարհին իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Հուլիսի 11-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Հ-79 Գետափ-Մարտունի հանրապետական ավտոճանապարհի 14-ից 17-րդ կիլոմետրերին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության Վայոց ձորի մարզի պարեկային ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։

Հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների հադիպմանը հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղարի ժպտերես դեմքը, ով հայրենի Մարտունին բարեհաջող ադրբեջանցիներին հանձնելուց հետո ինքնագոհ վայելում է «վաստակած» պաշտոնը. Տիգրան Աբրահամյան

ՀՅԴ-ի դեմ հարձակումների ֆոնին հայաստանյան կառավարչի ու Ալիևի պատվիրակությունների տեսանյութն աչքովս ընկավ: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը: «Սրանց ջերմությունից զգացվում է, որ այս պատմության մեջ մենակ մենք ենք իրենց խանգարում` սիրառատ շփվելու և համատեղ կյանք կառուցելու տեսանկյունից: Հատկապես աչք ծակող էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի ժպտերես […]

ԱՄՆ-ն վերսկսում է հրետանային արկերի և հրթիռների մատակարարումը Ուկրաինա՝ դադարից հետո

Միացյալ Նահանգները սկսել է 155 մմ հրետանային արկերի և GMLRS կառավարվող հրթիռների մատակարարումը Ուկրաինա՝ շարժական հրթիռային համակարգերի համար, Reuters-ին հայտնել են երկու ամերիկացի պաշտոնյաներ՝ անանունության պայմանով։ Սա տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Կիևին որոշ կարևոր զենքի մատակարարումների կասեցումից մի քանի օր անց՝ այն մտավախությունների պատճառով, որ ամերիկյան պաշարները կարող են չափազանց քիչ լինել։ […]

Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։ ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և […]

«Պետրոս Ղազարյանը հենց հիմա վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի՝ Մայր Աթոռը ազատագրելու արշավը». Մարտիրոսյան

ԵՊՀ «Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի» ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հ1-ի Պետրոս Ղազարյանը հենց հիմա վերջնականապես հուղարկավորում է Փաշինյանի «Մայր Աթոռը ազատագրելու» արշավը: Նրա հյուրը հոգևորական է, այլընտրանքային հոգևորական երևի, սարկավագ սպիտակ վերնաշապիկով , փողոցային հասանելի բառապաշարով, ԱԱԾ-ին ОМОН-ի հետ շփոթող, թանգարանի գանձերն ա ուզում ստուգի տեղում են, թե՞ […]

Իսրայելը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռ

Իսրայելի բանակը հայտարարել է, որ որսացել է Եմենից արձակված հրթիռ, այն բանից հետո, երբ երկրի մի քանի շրջաններում հնչել են օդային հարձակման սիրեններ, հաղորդում է Reuters-ը։ Հարձակումների պատասխանատվությունը ստանձնել են Եմենի ամենախիտ բնակեցված շրջանները վերահսկող հուսիթները։ Նրանք պարբերաբար հարվածում են Իսրայելին և նավագնացության ուղիներին։ Հուսիթները հայտարարում են, որ իրենց հարձակումները համերաշխության ակտ են Գազայի հատվածի […]

Թրամփը չի պարզել՝ ով է որոշել դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ չի հետաքննել, թե վարչակազմում ով է ընդունել Ուկրաինային զենքի մատակարարումը դադարեցնելու որոշումը։ Ըստ ТАСС-ի՝ դրա մասին նա հայտարարել է Սպիտակ տանը աֆրիկյան առաջնորդների հետ հանդիպման ժամանակ։ «Ես այս հարցին խորամուխ չեմ եղել։ Ներկայում ուսումնասիրում ենք Ուկրաինայի և զինամթերքին առնչվող իրավիճակը», — նշել է Սպիտակ տան ղեկավարը։ Նա հավելել […]