Շիրակի մարզի համայնքներից 2025 թվականին ՀՀ կառավարությանը ներկայացվել է սուբվենցիոն 38 ծրագիր՝ 132 ենթածրագրով: Մարզի 6 համայնքից ներկայացված ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 11 մլրդ 959 մլն 530 հազար դրամ:
Նշված գումարի ՀՀ կառավարության համամասնությունը 6 մլրդ 412 մլն 584 հազար 880 դրամ (56.6%) է, որը նախորդ տարվա համեմատ աճել է 892 մլն դրամով:Ծրագրերով հիմնականում նախատեսվում է բնակավայրերի փողոցների կառուցում/նորոգում, ասֆալտապատում, գազաֆիկացում և մեքենասարքավորումների և գույքի ձեռքբերում:
Գյումրի համայնքը ներկայացրել է 2 ծրագիր (19 ենթածրագիր), Ախուրյան համայնքը՝ 12 ծրագիր (40 ենթածրագիր), Արթիկ համայնքը՝ 7 ծրագիր (53 ենթածրագիր), Անի համայնքը՝ 2 ծրագիր (8 ենթածրագիր), Աշոցք համայնքը՝ 10 ծրագիր (42 ենթածրագիր) և Ամասիա համայնքը՝ 5 ծրագիր (8 ենթածրագիր): Այս պահին դեռ հաստատվել է 10 ծրագիր՝ 41 ենթածրագրով: