Փրկարարները մարել են Արզնու ձորում բռնկված հրդեհը

Հուլիսի 9-ին, ժամը 18:04-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արզնու ձորի մոտակայքում այրվում է անասնագոմի տանիք։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնու ձորում և 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 20:03-ին: Արզնու ձորում այրվել են խոտածածկույթ, իսկ 12-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 30 քմ)։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031