Skip to main content

Իրանը նախազգուշացրել է Պարսից ծոցի երկրներին ԱՄՆ-ի hարձակումների դեպքում պատասխան hարվածների մասին. Reuters

Իրանի իշխանությունները նախազգուշացրել են Պարսից ծոցի երկրներին, որ պատասխան հարվածներ կհասցնեն նրանց տարածքում գտնվող էներգետիկ օբյեկտներին, եթե ԱՄՆ-ը հարձակվի Իրանի վրա։ Այս մասին, հղում անելով Պարսից ծոցի երկրների աղբյուրներին, հայտնել է Reuters գործակալությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Իրանական նախազգուշացումը միանշանակ էր. եթե Ամերիկան հարված հասցնի իրանական ենթակառուցվածքներին, նրանք կպատասխանեն հարվածներով Պարսից ծոցի երկրների էներգետիկ օբյեկտներին և տարածաշրջանի այլ թիրախներին», — ասել է գործակալության զրուցակիցներից մեկը։
Ինչպես նշում է Reuters-ը, նման քայլերն ուղղված են ԱՄՆ-ի վրա նրա դաշնակիցների միջոցով լրացուցիչ ճնշում գործադրելուն՝ հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Իրանի համար ընդունելի համաձայնագիր կնքելու նպատակով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը շարունակում է խորհրդակցությունները Թեհրանի հետ և ակնկալում է համաձայնագրի շուտափույթ ձեռքբերում։

Լրահոս

Օրացույց

Օգոստոսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31  

- Այս թեմայով -