Skip to main content

ԵԺԿ փոխնախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին հաղթանակի առիթով

Եվրախորհրդարանում Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Անջեյ Հալիցկին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին։

«Նիկոլ Փաշինյանը հաղթում է Հայաստանում՝ վերականգնելով խորհրդարանում հստակ մեծամասնություն, ինչը հնարավորություն կտա շարունակել կառավարության գործունեությունն ու եվրոպամետ քաղաքական կուրսը»,- X-ի իր միկրոբլոգում գրել է Հալիցկին, հավելելով, որ քաղաքացիների վստահությունը շահելն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի  ապատեղեկատվական արշավները հաղթահարելը իսկական հաղթանակ է։

Անջեյ Հալիցկին գրառման մեջ հավելել է, որ անհամբեր սպասում է լավ համագործակցության շարունակմանը։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031