Արամ Սարգսյանի գլխավորած կուսակցությունը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և ափսոսանք հայտնել

«Հանրապետություն» կուսակցությունը շնորհավորել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը և նրա նախագահ Նիկոլ Փաշինյանին համոզիչ հաղթանակի կապակցությամբ:

Այս մասին նշվում է կուսակցության տարածած հաղորդագրության մեջ։

«Ափսոսանք ենք հայտնում, որ խորհրդարանի քաղաքական պատկերը գրեթե չի փոխվել։ Ցավոք, մեր հասարակությունը դեռևս գտնվում է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը վերաիմաստավորելու և նրան հակադրվելու գործընթացում։ Հակառակ դեպքում ընտրություններն ավելի գաղափարական կլինեին։

Իններորդ գումարման Ազգային ժողովը, մեծ հաշվով, ՀՀ-ՌԴ դիմակայության արտացոլումն է։

«Հանրապետություն» կուսակցությունը պայքարել է և այսուհետև էլ պայքարելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, ժողովրդավարության և առաջադեմ աշխարհի անբաժանելի մասը դառնալու նպատակով։ Բարեբախտաբար, անկախ դրսից ուղղորդվող քայլերից և սպառնալիքներից՝ մեր հանրության գիտակից հատվածը հակադրվեց և դիմակայեց։ Շնորհակալ ենք «Հանրապետություն» կուսակցությանը ձայն տված յուրաքանչյուր քաղաքացու։

Խորհրդարանում ներկայացված չլինելը չի խանգարելու, որ արդարացնենք ձեր վստահությունը, և դեռ առիթ ունենալու եք հպարտանալու, որ ձեր ձայնը տվել եք մեզ»,- ասվում է կուսակցության հայտարարության մեջ։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930