Skip to main content

ՑԱՀԱԼ-ի հրամանատարը, «կանաչ լույս» ստանալուց հետո, Իրանին սպառնացել է «հզոր հարվածով»

Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը հայտարարել է, որ իսրայելական զինվորականները պատրաստ են հարված հասցնել հակառակորդին անմիջապես քաղաքական թույլտվություն ստանալուց հետո, հայտնում է The Times of Israel-ը։

Ինչպես հայտնել են ՑԱՀԱԼ-ից, բարձրագույն ռազմական ղեկավարության հետ խորհրդակցության ժամանակ Զամիրը շեշտել է. «Իսրայելի պաշտպանության բանակը հզոր հարված կհասցնի թշնամուն այն պահին, երբ կանաչ լույս տրվի»։

Իսրայելական բանակի տվյալներով՝ ՑԱՀԱԼ-ը պատրաստում է պատասխան գործողություններ Իրանի դեմ՝ Իսրայելի վրա երեկոյան իրականացված հրթիռային հարձակումից հետո, սակայն վերջնական որոշումը դեռ սպասում է երկրի քաղաքական ղեկավարության հավանությանը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է անում զերծ մնալ Իրանի դեմ պատասխան հարվածից։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031