Հայաստանի՝ դեպի ԵՄ ձգտմամբ պայմանավորված կոլիզիային պետք է մոտենալ աշխատանքային կարգով. Օվերչուկ

ԵԱՏՄ անդամ հանդիսացող Հայաստանի՝ դեպի Եվրոպա ձգտող շարժմամբ պայմանավորված կոլիզիան աշխատանքային իրավիճակ է, և դրան պետք է մոտենալ աշխատանքային կարգով։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում, Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում, հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
Նրա խոսքով՝ եթե խոսենք ԵԱՏՄ իրավունքի մասին, ապա այն այսօր չի նախատեսում որևէ պետության հեռացում կամ ԵԱՏՄ անդամի մասնակցության կասեցում միության աշխատանքներին։
«Սա այն հարցն է, որը պետք է ուսումնասիրել զուտ իրավական տեսանկյունից, որովհետև այսօր մենք բախվել ենք որոշակի իրավական կոլիզիայի, և այն պետք է քննարկել։ Դրան նույնպես պետք է շատ հանգիստ մոտենալ, հանգիստ կաշխատենք։ Ի դեպ, կարծում եմ՝ հայերն էլ կմասնակցեն այդ աշխատանքին, որովհետև նրանք նույնպես՝ որպես Եվրասիական տնտեսական միության մասնակիցներ, հասկանում են, որ ԵԱՏՄ իրավունքում կան որոշակի բացեր, որոնք պետք է փակել։ Սա նորմալ աշխատանքային իրավիճակ է»,- նշել է Օվերչուկը։

«Բայց, դարձյալ, մեզ շատ է անհանգստացնում դեպի Եվրոպա ձգտող այդ շարժումը, որը, մեր հայացքով, պոտենցիալ կերպով շատ ուժեղ վնասում է թե՛ Հայաստանին, թե՛ Եվրասիական միությանը, թե՛ մեր երկրների բիզնեսին, որն այսօր գտնվում է անորոշության վիճակում՝ իսկ ի՞նչ անել։ Ահա, ըստ էության, ամբողջ հարցը։ Սա աշխատանքային իրավիճակ է, և դրան պետք է մոտենալ աշխատանքային կարգով»,- ընդգծել է ՌԴ փոխվարչապետը։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930