ՌԴ-ն ընդհանրապես որևէ սահմանափակում չի մտցրել. ստուգումները սովորական, նորմալ գործընթացներ են. Օվերչուկ

«Հայաստանից եկող արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի ձեռնարկած միջոցները նորմալ գործընթացներ են, պետք է ստուգել նոր արտադրանքը ամեն սեզոնին»:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:

«Մենք ընդհանրապես որևէ սահմանափակում չենք մտցնում հայկական ներմուծման համար։ Դա սովորական, նորմալ աշխատանք է՝ կապված այն բանի հետ, որ հիմա նոր բերք է ստացվել, նոր արտադրանք է ստացվել, բնականաբար, աշխատանքի ընթացքում ինչ-որ բան է հայտնաբերվում: Ստուգումներ տեղի են ունենում պարբերաբար»,- ասել է Օվերչուկը՝ հայտնելով, թե այդպիսով ցանկանում են պաշտպանել Ռուսաստանում սպառողներին:

Միևնույն ժամանակ նա անդրադարձել է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին:

«Եթե Երևանը կարծում է, որ ԵՄ-ում իրեն ավելի լավ ու հարմար կլինի, քան ԵԱՏՄ-ում, կարող է նման ընտրություն կատարել, բայց ոչ մեր հաշվին»,- հայտարարել է ՌԴ փոխվարչապետը:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930