Skip to main content

TRIPP երթուղին արտակարգ հնարավորություններ կընձեռի Հայաստանին. Ռուբիո

TRIPP երթուղին արտակարգ հնարավորություններ կընձեռի Հայաստանին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի առջև՝ Պետդեպարտամենտի 2027 ֆինանսական տարվա բյուջետային հայտի վերաբերյալ:

«Հայաստան և Ադրբեջան հակամարտությունն ավարտվեց։ Այն ոչ միայն ավարտվեց, այլև ավարտվեց մի համաձայնագրով, որի փոխըմբռնման հուշագիրը ես ստորագրեցի երեկ՝ ստեղծելով բարգավաճման նոր երթուղի՝ TRIPP երթուղին, որն արտակարգ հնարավորություններ կընձեռի երկու երկրներին, հատկապես Հայաստանին՝ հարգելով նրանց ինքնիշխանությունը, որպեսզի իրապես օգտվեն դրանից»,- ասել է Ռուբիոն:

Նշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ հայտարարել է, որ ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ ՀՀ-ԱՄՆ համաձայնագիրը ստորագրվել է:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031