Skip to main content

Հաստատվել է Հայաստան-Ղազախստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Հայաստան – Ղազախստան ընկերական հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը: Այս մասին հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

​Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Կիրիակոս Աթանասիուն: Մրցավարի օգնականներ կլինեն Մարիոս Կալոգիրուն և Կիրիակոս Սոկրատուսը, իսկ չորրորդ պաշտոնյան կլինի Յուրա Մահտեսյանը:

​Հայաստան – Ղազախստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 18:00-ին:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031