Եթե երկրի ղեկավարը նման հայտարարություն է անում, կարող եմ գրել ստորագրել, որ այդ երկրում որևէ փողատեր գումար չի դնի․ Գագիկ Ծառուկյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին

Օրենքի առաջ բոլորը հավասար են, ըստ օրենքի՝ կարող են, թող վերցնեն, 25 տարի գնել ենք, կազմակերպել ենք, աշխատողներին պահել ենք, գինը էժանացրել ենք, ամսեկան մենք 500 միլիոն դրամ գումար ենք հարկ վճարում միայն, ասել է Գագիկ Ծառուկյանը՝ խոսելով Փաշինյանի՝ «Արարատ ցեմենտ»-ի մասին արված հայտարարության մասին։

«Տվյալ հայտարարությունը, եթե երկրի ղեկավարն անում է, կարող եմ գրել ստորագրել, որ այդ երկրում որևէ փողատեր գումար չի դնի, եթե մարդը արադարացի խոսում է, պետք է ձեռքից խլել, ձերբակալե՞լ։ Ես ասել եմ, ժողովուրդ ջան, ես իմ հայրենիքը ունեցվածքի հետ չեմ փոխում»,-ասել է նա 168․am-ի հետ զրույցում։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930