Երևանում հունիսի 2-ից հին տրոլեյբուսներ չեն լինի. բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն շահագործվում է

«Երևանում վաղվանից հին տրոլեյբուսներ չեն լինի, բերված 45 տրոլեյբուսից 30-ը արդեն գիծ է դուրս բերվել և շահագործվում է»:

Այս մասին քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է «Երևանի էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Բեջանյանը:

«45 նոր տրոլեյբուսից 30-ն արդեն գիծ է դուրս բերվել, վաղվանից 15-ն էլ դուրս կգա»,- մանրամասնել է նա:

Նշենք, որ Երևանում միայն 1 հին տրոլեյբուս է մնալու, որը նախատեսվում է կամ որպես գրադարան շահագործել, կամ որպես սրճարան:

Նշենք, որ այսօր գործակարգավարական խորհրդակցությունը վարում է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը, քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նախընտրական քարոզարշավով պայմանավորված, արձակուրդում է:

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած կառավարության նիստի ժամանակ Տիգրան Ավինյանը հայտարարել էր՝ հաջորդ 45 տրոլեյբուսի ձեռքբերումից հետո ամբողջ տրոլեյբուսային պարկը կթարմացվի:

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930