Հայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի համար ձկան հավաստագրումը. կարտահանվի միայն 2 գործարանի արտադրանք

Հայաստանը հունիսի 2-ից պետք է դադարեցնի Ռուսաստան արտահանման համար նախատեսված կենդանի ձկան և ձկնամթերքի հավաստագրումը, հաղորդել է «Ռոսսելխոզնադզորը»։

«Ստուգման արդյունքների հիման վրա՝ 2026 թվականի հունիսի 2-ից, հայկական կողմը պետք է կասեցնի Ռուսաստան կենդանի ձուկ և ձկնամթերք արտահանող բոլոր հայկական ընկերությունների անասնաբուժական հավաստագրումը, մինչև ստեղծված իրավիճակի կարգավորումը՝ բացառությամբ երկուսի, որոնք անցել են ստուգումը»,- ասվում է հայտարարության մեջ: Ստուգումը ռուսական ծառայության մասնագետներն անցկացրել են Հայաստանում իշխանի պահպանման և բուծման ձկնավերամշակման ձեռնարկություններում ու ֆերմաներում:

Ըստ աղբյուրի՝ ստուգման արդյունքները անբավարար են եղել։ Ավելին, ընկերությունների կեսը հրաժարվել է ստուգումից՝ նշել է ծառայությունը։

«Երկու թույլատրված գործարանների ձկնամթերքը կներմուծվի Ռուսաստան՝ անվտանգության ցուցանիշներով լաբորատոր մոնիթորինգի ենթարկվելու պայմանով»,- պարզաբանվում է հայտարարության մեջ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը, մատակարարվող ապրանքներից մի քանիսը կարող է հայկական ծագում չունենալ։ «Հայկական լեռնային գետերի կարմրախայտը ոչ մի կերպ չի կարող նմանվել նորվեգական կարմրախայտին»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930