Հանրաքվեի հիմքեր ներկայում չկան. Փաշինյանի արձագանքը՝ ԵԱՏՄ 4 երկրի նախագահների հայտարարությանը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այս փուլում Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև ընտրություն կատարելու հարցով Հայաստանում հանրաքվե անցկացնելու հիմքեր չկան։

Փաշինյանն այս մասին հայտարարել է «Ֆեյսբուք»-ի իր էջում հրապարակած տեսանյութում։

Մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Միության անդամ 4 երկրների՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Ղրղզստանի նախագահները հայտարարություն էին ընդունել Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի շուրջ իրավիճակի վերաբերյալ։ Նրանք Հայաստանի իշխանություններին կոչ էին արել հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության միջև ընտրություն կատարելու հարցով։

Փաշինյանը, ի պատասխան այդ հայտարարության, նշել է, որ Հայաստանը կշարունակի աշխատել Եվրասիական տնտեսական միության շրջանակում մինչև այն պահը, երբ Եվրամիության և ԵԱՏՄ-ի միջև ընտրություն կատարելը դառնա անխուսափելի։

«Եվրասիական տնտեսական միության մեջ մենք աշխատում ենք և շարունակելու ենք աշխատել մինչև այն պահը, երբ այլևս ընտրություն կատարելը Եվրամիության և Եվրասիական տնտեսական միության միջև կլինի անխուսափելի, իսկ որոշումը, բնականաբար, պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության ժողովուրդը հանրաքվեով»,- ասել է նա։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930