«Արսենալ»-ի նյարդերը տեղի տվեցին. Բերեզովսկին՝ ՉԼ-ի եզրափակչի մասին

Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ Ռոման Բերեզովսկին կիսվել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչում ֆրանսիական ՊՍԺ-ի և Լոնդոնի «Արսենալի» միջև կայացած դիմակայության տպավորություններով։

«Զարմանալի է, որ ՊՍԺ-ն չկարողացավ աչքի ընկնել հիմնական ժամանակում. գոլը խփվեց միայն 11-մետրանոցից։ Ի վերջո, հաղթանակը տրվեց հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ «զինագործների» նյարդերը տեղի տվեցին, և նրանք երկու վրիպում թույլ տվեցին»,- անվանի նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ռուսական մամուլը։

Հիշեցնենք, որ Եվրոպայի գլխավոր ակումբային մրցաշարի վճռորոշ հանդիպումը կայացավ Բուդապեշտում և հիմնական ժամանակում ավարտվեց 1:1 հաշվով։

Տիտղոսի ճակատագիրը վճռվեց նյարդերի պայքարում՝ 11-մետրանոց հարվածաշարում, որտեղ փարիզյան ակումբն առավելության հասավ 4:3 հաշվով։ Նշենք, որ Լուիս Էնրիկեի սաների համար սա Չեմպիոնների լիգայում նվաճած երկրորդ անընդմեջ գավաթն էր։

Լրահոս

Օրացույց

Հունիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930